Վարդան Հակոբյան․Մողեսների արքան (վեպ)-2

Սկիզբը՝ այստեղ Երկրորդ գլուխ           Սակայն հայրը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրերին տուն չեկավ. գուցե մայրն էր մոռացել հայտնել, որ միակ որդուն նրա խնամքին է թողնում, կամ, որն ավելի հավանական է, ինչ-ինչ, դեռևս չբացահայտված ուժեր էին տիրապետում-ուղղորդում իրադարձությունները, ինչևէ… Հակոբիկի համար միևնույն

Վարդան Հակոբյան․Մողեսների արքան (վեպ)

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ Հոմո Մողեսիկուս Առաջին գլուխ                                                                                                  Հակոբիկը ավագ դպրոցի ամենակոլոտ տղան էր։ Գետնի վրա թիզ ու կես էր, ճիշտ այդքան էլ՝ գետնի տակ. իրար հետ՝ մեկ մետր երեսունյոթ սանտիմետր։ Եթե մազերը խուճուճ ու փարթամ լինեին՝ մեկ-երկու մատնաչափ բոյով կերևար, բայց թարսի

Ինքն իրեն ապրած Հովակիմը

Բոլորը հավաքվել էին՝ մեծով ու փոքրով և, ինչպես միշտ, այս անգամ էլ՝ միայն նա չկար: Արդեն սովոր էին նրա բացակա լինելուն, բայց էլի ամեն անգամ զարմանում էին. «Լա՛վ, ախր, էդ մարդու հե՞չ պետքը չի՝ էս ի՞նչ էղավ, ո՞նց էղավ»: «Բա էդ ապրելու ձև՞

Միքայել Բադալյան․ Կիսվիր խնձորով

 — Եվ քաջ արքայազնը հաղթեց չար դևին և ազատագրեց իր սիրելի չքնաղ դիցուհուն: Նրանք ամուսնացան և միասին երջանիկ ապրեցին մինչև խոր ծերություն… — Բա հետո՞, պա՛պ… — Հետո երկնքից ընկավ չորս խնձոր, երկուսը՝ լսողներին , մեկը՝ պատմողին, այսինքն՝ ինձ, մյուսն էլ… — Մյուսն

Արամ Ալավերդյան. «Իզաբել, Իզաբել․․․»

Սեպտեմբերի գետնին անձրև կաթկթեց, փոշու հոտ բարձրացավ, Փոլի ձորի կեսօրվա մատղաշ, խամ քամին թարմ օդով լցրեց դպրոցի դատարկ բակը։ Մենավոր ձմեռնենի տանձի ծառը, մեկուսի սվսվալով, բարեբեր աշնանամուտի հովից թռչել ուզեց: Զանգն ահա կհնչի, դպրոցի միջանցքները կենարար որոտ կբռնեն, դասից քաղցած երեխաները աշխույժ աղաղակով

Վիլյամ Սարոյան մեր Արցախը

Մեզ մոտ՝ Խաչենագետ, ազգականին բարեկամ են ասում, հեռո՜ւ-հեռավորին ասում են. — Տոնդ շինվի՛, էշը մոխրումը թավուլ ա տըվալ: Ծառի նման՝ շոշից, սերմից ծիլ տա՝ հասնի երկնքին, բողբոջ, ծաղիկ տրաքի, պտուղ բերի՝ արմատը մտիցն ընկնի: Մեր Ասյան է (անձնագրով՝ Կարապետյան Հասմիկ Արամովնա)՝ ինձ մեծացրած

Վահան Տեր-Ղազարյան, Տիպանգո (վիպակ)-9

Դեն Ալարոդ Սկիզբը՝ այստեղ — Այսպիսով, ես ձեզ ասում եմ, որ ստատիկ վիճակում դիտելիս մեր աշխարհը երեք տեսակներից բաղկացած մի համակարգ է։  Ըստ ծագման հերթականության՝ այդ երեք տեսակներն են՝ Հանքային աշխարհը, Բուսական աշխարհը և Կենդանական աշխարհը։ Դինամիկ վիճակում դրանք երեքն էլ ունեն իրենց

Նորայր Ադալյան, Քնած Վեներան

Նրանք բնակություն հաստատեցին Դավայաթաղի հողաշեն խրճիթում, որն ուներ տափարակ տանիք, երկու լուսամուտ ու փայտաշեն հնամաշ դուռ։ Ամեն անգամ փակվել-բացվելիս դուռը սիրտ սղոցող ճռռոց էր արձակում։ Շոգ ամռանը պատերին հայտնվում էին կարիճները։ Մահճակալներում՝ փայտոջիլ։ Թաղը մոծականոց էր։ Բոլորը քորվում էին կծոցներից։ Թաղում միայն մեկ