«Նրանց հիվանդանոցային առօրյան վստահորեն ունի գրական գույների կարիք»

 «Դարակ» հրատարակչության ծրագրերի ղեկավար Հասմիկ Ավագյանի հետ զրուցել ենք   «Դարակի»՝ «Գիրքը՝ զենք» նախագծի, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորներին գրքեր նվիրելու նախաձեռնության  մասին։  — Ինչպե՞ս ծնվեց «Գիրքը՝ զենք» նախագիծը և ինչո՞վ է այն առանձնանում։ — «Գիրքը՝ զենք»-ը իրավիճակի հրամայականն էր: Մենք չէինք կարող

Սերգեյ Մկրտչյան․ Նոր ուղղության մասին

Զոհված հերոսները նախևառաջ իրենց կյանքը տվել են հանուն մեր մշակույթի, իսկ մեր կռիվը դեռ նոր է սկսվում և տևելու է շա՜տ երկար։ Մենք կարող ենք այս ցանցում սուր և հզոր բուրգ կառուցել։ Կեցցե՛ հայկական մշակույթը։ Նոր վերածնունդ Տեքստը մեծամասամբ ուղղված է մշակութային գործիչներին։

Սաթենիկ Մկրտչյան․ Ընտրյալը

Երբ նա արդեն մե՜ծ՝ երրորդ դասարանցի մի մեծ տղա էր, ամառվա կեսին գլուխը գլխաշորով ծածկած՝ տանից դուրս եկող տատին ասել էր. -Տատ ջան, կարելի՞ է՝ ես էլ քեզ հետ գամ: -Իհա՛րկե, բալես,- քնքշանքով պատասխանել  էր տատը,- իհա՛րկե, մանավանդ որ, ինձ անվտանգ կանցկացնես խաչմերուկները:

Հովիկ Հովեյան, Ձայնարկու ցեղիս…

Ձայնարկու ցեղիս  Մնջախաղացի թեփուկ հագցրած Եվ մորթվողիս մարմնի զուսպ գալարներից Ցավի այբուբեն հորինած Անհոդաբաշխներ, իջեք Աշխարհից… Եվ մի շուլալվեք Շումերաշղարշ ոտքիս քանդակին՝ Գաղտնեզերք եմ ես՝ լեռան կուրծք կերած… Գիշամբոխներ թլիփ, Իջեք ծիրանենուս գլխագին-ճյուղից՝ Տանուլ տրվելիք աչքերս եմ ջնջում Ճամփաբաժանում շեղ հորիզոնի, Եվ հույսս

Վահան Տեր-Ղազարյան․ Ձկան արցունք (2)

Սկիզբը՝ այստեղ Եվ մի օր էլ հենց այնպես, ինչ-որ տարերային մղումով, տան մեծերը հավաքվեցին ընտանեկան խորհրդի, որը, ի տարբերություն նախորդ, հանպատրաստից հավաքների՝ անցավ բավական խաղաղ պայմաններում: — Այսպիսով,- սկսեց զոքանչը,- դրությունը բարդանում է, և հնարավոր է, որ մենք ստիպված լինենք տանը կենդանիներ պահել:

Վարդան Հակոբյան․ Մողեսների արքան (վեպ)-6

Սկիզբը՝ այստեղ Մաս երրորդ Սերապիս[i] Տասներկուերորդ գլուխ     Տիեզերաժողովի ավարտից հետո մենակ մնալով՝ Մեղոս Վեցերորդը դուրս եկավ աստրալ հանդիպումների աշխատասենյակից ու երկու ոտքի վրա քայլող մողեսին բնորոշ դանդաղկոտությամբ մոտեցավ հագուստների պահարան-դահլիճին։ Դուռը բացելուց առաջ մի քանի վայրկյան հապաղեց հայելու դիմաց. ակնհայտորեն գոհ էր

Վահան Տեր-Ղազարյան. Ձկան արցունք

Դեռևս այն ժամանակից, երբ բոլորովին անսպասելի գլխին դատարկ տակառ ընկավ, Սիմոն Պարսամյանը խիստ կակազում էր: Առավելապես սկսում էր կակազել հուզվելիս: Դա, իհարկե, չէր խանգարում նրան երգել: Երգելիս նա չէր կակազում: Լռելիս՝ նույնպես: Միայն թե լուռ և հուզված ժամանակ նրա ձախ աչքի կոպն էր

Ջեյմս Ջոյս․ Էվելին

«Էվելին»-ը Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները» (1914) պատմվածքների ժողովածուից է։ Գործողությունների վայրը Դուբլինն է՝ որ­պես «կաթվածի կենտրոն»: Ջոյսը ներ­կա­յաց­նում է քաղաքը, միջին խավի մարդ­կանց, անտարբերության մթնոլորտը, և դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պա­տա­նե­­կու­­­թյուն, հասունություն և հա­սա­րա­կական կյանք: Նրա հե­րոս­ները չեն կարողանում դուրս գալ փա­կուղուց, փո­խել