Հետ չենք մնում համաշխարհային միտումներից, ավելին՝ մի մասն ենք այս գործընթացների

Լրանում է «Զանգակ» հրատարակչության գործունեության 25-ամյակը։ Առիթ  է՝ վերարժևորելու անցած ճանապարհը, գնահատելու ներկան։ «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանի հետ զրուցում ենք  հայաստանյան գրքի շուկայում առկա ձեռքբերումների, բացթողումների, ժամանակի մարտահրավերների մասին։   — «Զանգակի» ծնունդը, կարելի է ասել, կապված է հետանկախության շրջանի հետ։  -«Զանգակը»

Ճանապարհը տանում է Ֆլենսբուրգ և Սոնդերբորգ

Երկրի մասին խոսուն ինֆորմացիա ունեն սահմանային քաղաքները, և որքանով ինքս ուսումնասիրել եմ տարբեր երկրներ, նկատել եմ, թե ինչքան տեղեկություն կարող ենք ստանալ հենց այդ քաղաքներից։ Համբուրգից ճանապարհը մեզ տարավ ավելի հյուսիս՝ Դանիայի սահմանին մոտ, երբեմնի դանիական ու այժմյան գերմանադանիական Ֆլենսբուրգ քաղաք։ Պատերազմը 19-րդ դարի վերջին՝

Տաթև Ալիխանյան․ Մեղուներ պահող մայրս 

Խոշոր աչքեր ունի, ու մանկական խանդս տարիները չեն խամրեցրել․ մինչ այժմ էլ ամեն լուրջ խոսակցության կեսից կարող եմ դժգոհել բախտից, որ իր խոշոր աչքերը չեմ ժառանգել ու այն անկրկնելի հայացքը, որը նրա  կերպարի յուրահատուկ ամբողջականությունն է ապահովում, այդպես էլ մնում է միակը մի ողջ

Մարգարիտ Սարգսյան․ Երաժշտությունը խանդոտ մասնագիտություն է

Երևանի կոնսերվատորիայի հարակից տարածքում Կոմիտասի արձանն է, շուրջբոլորը` կիսակոտրված նստարաններ. բոլորը կա՛մ զբաղված էին, կա՛մ էլ ազատ, բայց վրան նստել չէր լինում: Սպասում էի ժամը գար. հանդիպում ունեի ուղիղ ժամը 15:30-ին: Սովորությանս համաձայն շուտ էի հասել ու սպասում էի այգում: Մի քիչ լարված

Քաջնազարակերպ արքաների վարքը Նորայր Ադալյանի հայացքով

Փուչ ու տխեղծ արքաների արկածաշատ-զավեշտալի ոդիսականը ուսումնասիրության մշտամնա թեմա է արվեստագետների համար: Այս թեմայի անդրադարձները ծայր են առնում ժողովրդական բանահյուսությունից և պարարտ հող դառնում գեղարվեստական մշակումների համար: Հայ ժողովրդի «սիրելի»  Քաջ Նազարն ու քաջնազարականությունը դասվում են դրանց շարքին: Հովհաննես Թումանյան, Դերենիկ Դեմիրճյան, Ստեփան

Ալթունյանցիների հոբելյանական հյուրախաղերը Թբիլիսիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին հյուրախաղերով հանդես եկավ Թբիլիսիում: Դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սրահում տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական

Երերացող-կանգուն Երերույքը

Երերույքի տաճարը կարող էր դառնալ ուխտագնացության և զբոսաշրջության կարևոր հանգրվան թե՛ տեղացիներիս, թե՛ մեր երկիր ժամանող հյուրերի համար, եթե այն արժանանար պատշաճ վերաբերմունքի և հոգածության: Այնինչ տաճար հասնելու համար մեծ սխրանք է պահանջվում ու մեծ ցանկություն: Սարսափն սկսվում է տաճար տանող ճանապարհից, որը

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (8)

Սկիզբը՝ այստեղ ԹԱՆԱՏՈՍ             Գլխացավս կրկնապատկվեց. նա, ով, անասելի տառապեցնելով, առանձնանում էր ինձնից՝ չկարողանալով ամբողջանալ, ամեն անգամ մի քիչ ավելի ուժեղ էր դառնում։ Նույնիսկ երբեմն-երբեմն զգացնել էր տալիս իր ներկայությունն առանց առանձնանալու փորձերի, միջամտում ու ազդում էր զգացումներիս, երբեմն էլ՝ մտքերիս վրա։ Գուցե