Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (6)

Սկիզբը՝ այստեղԷՐՈՏՈՍ              Մսուրից հետո ինձ տարան մանկապարտեզ, որտեղ, կարծում էի, պիտի շարունակվի լուռ միայնությունս, սակայն երբ չենք սպասում, երբեմն ճակատագիրն է ժպտում… Ոտից գլուխ նվիրվեցի աղջնակին, այնքան որ, հարազատ ու հրաշալի էր նրա ամեն մի հայացքը, ժպիտը, մազը… ամեն ինչը: Հասուն տարիքում

Կոնստանտին Օրբելյանի և Հասմիկ Գրիգորյանի համատեղ համերգը՝ Կաունասում

Աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ՝ Կխունասի նշանավոր Զալգիրիս բեմահարթակում տեղի է ունեցել հայազգի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի և անվանի երգիչ Կարլ Մագնուս-Ֆրեդրիկսոնի մասնակցությամբ համերգ, որին ներկա է գտնվել 6000 հանդիսատես։ Մեզ հետ զրույցում մաեստրո Օրբելյանը նշեց, որ Հասմիկ Գրիգորյանի հետ նույն բեմում ներկայանալը

Նոր սկզբի փնտրտուքի ճանապարհին ես գտա Արեգին․․․

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Գրքի երևանյան  փառատոնի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի մրցանակակիր Խաչիկ Գրիգորյանին։ Նրա արձակ ու չափածո գործերը տպագրվել են «Գրանիշ», «Գրեթերթ» պարբերականներում։ Սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա» բաժնում։ Մի շարք առցանց նախագծերի հեղինակ է։  — Պարտավորեցնո՞ղ

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոն

Հայաստանի կինոմետոգրաֆիստների միության մեծ դահլիճում կայացավ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացումը: Փառատոնն այս տարի նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվեն վերջին տարիների բնապահպանական լավագույն 30 ֆիլմերը՝ նկարահանված աշխարհի տարբեր երկրներում: «Արևորդի» միջազգային բնապահպանական

«Ավրորայի լուսաբացը»․ Վերապրածի հուշերը՝  պատմության դասեր

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոյեմբերի 3-17-ը կցուցադրվի երևանյան կինոթատրոններում։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռևս հուլիսին՝ Երևանյան «Ոսկե Ծիրանի» օրերին՝ մասնակցելով փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ և արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է Հայաստան-Գերմանիա-Լիտվա։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն

Մեծ հայագետի ու քաղաքացու դասերը

Պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակին Դաս առաջին 1974 թվականն էր։ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի երրորդ կուրսի լսարան մտավ բարձրահասակ, դասախոսի մեր պատկերացումներին մի տեսակ չհամապատասխանող, բավականին անփույթ հագնված դոցենտ Ռաֆայել Իշխանյանը։ Գիտեինք, որ գիտությունների դոկտոր է, սկզբունքային մարդ և գիտնական։

Վարդան Սմբատյան․ Ցոյի պատը

Վերևում մի բան կայծկլտաց։ Տաք խավարից ճկվեց ու թրթռալով վեր խոյացավ դյուրավառ մի աղեղ, հատեց սևով ու մոխրագույնով երիզված երկնային օվկիանոսը, ապա տարածելով լուսային վիբրացիաներ` գունային հրավառություն արեց։  Նայեցի վեր, թվաց, թե երկինքը հսկա գույնզգույն, թռչող (թպրտացող) լուսային ձկներով լի ակվարիում է, որ

«Պատգամ»․ բանաստեղծությունների ժողովածու` կարոտի մասին

Հոկտեմբերի 31-ին «Զանգակ» գրատանը կայացավ պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդու Պեսոայի MENSAGEM/«Պատգամ» գրքի շնորհանդեսը։ MENSAGEM-ը բանաստեղծի պորտուգալերեն գրված միակ ստեղծագործությունն է, որը հրատարակվել է նրա կենդանության օրոք՝ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին։ Գիրքը Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծություն է, «դժգույն» ներկայի քննադատություն և լուսավոր ապագայի կանխատեսում։