Վաճառասրահ թանգարանում․ գրքեր, հուշանվերներ, արդուզարդ

2016-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է վաճառասրահ, որտեղ ներկայացված են թանգարանի հուշանվերների բազմազան տեսականի՝ գրքեր, ալբոմ-կատալոգներ, մենագրություններ, բացիկներ, վզնոցներ, կախազարդեր, կրծքազարդեր, ինտերիերի պարագաներ, դեկորատիվ և կիրառական հուշանվերներ։Ardi.am-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի պատմության թանգարանի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի վարիչ Հասմիկ Վարդանյանի հետ։  -Թանգարանային

Ճամփորդություն Քանաքեռում

Այս անգամ քայլերս տարան դեպի Քանաքեռ․․․ Քանաքեռը  Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Գտնվել է պատմական Կոտայք գավառում: Հին հիշատակարաններում պահպանվել են գյուղի հիմնադրման և նրա անվան ստուգաբանության վերաբերյալ զանազան ավանդություններ: Ըստ մի ավանդության` Քանաքեռը կամ Քամաքեր բնակատեղին հիմնել է Նոյի Քամ որդին`ջրհեղեղից անմիջապես հետո:

Ավետիք Իսահակյան․ «Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան անելիս» 

Պատմություններ, ընթերցումներ և մտերմիկ միջավայր Իսահակյանի տան աշնանային այգում։ Հոկտեմբերի 30-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը լի էր իսահակյանասերներով։ Կիրակնօրյա անցուդարձը կապված էր համամարդկային,  ազգային բանաստեղծի ծննդյան 147-ամյակի հետ։ Իսահակյանն իր կյանքի վերջին տասը տարիները անցկացրել է այս տանը, որտեղ հյուր են եղել անվանի մարդիկ

«Մինասը հաղթահարել է ժամանակը»

Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռում 1982 թվականին բացվել է նկարչի թանգարանը: 1988-ի երկրաշարժից շենքն ամբողջությամբ փլուզվել է: Հիմա պահպանված է նախկին շենքի մուտքը միայն, որ գտնվում է թանգարանի նոր շենքի հարևանությամբ, իսկ կողքին կանգնեցված է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար: 2005 թվականին վերաբացվել է

«ԱԿԱՆատեսը».Գայ Ղազանչյանի ցուցահանդեսը Ստեփանավանում

Օրերս Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան)  ցուցասրահում կայացավ նկարիչ-քանդակագործ  Գայ Ղազանչյանի  «Ականատեսը» խորագրով անհատական ցուցահանդեսը, ուր արտացոլված են 44-օրյա պատերազմի հետևանքները: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Մարգարիտ Սաքուլյանը  շնորհակալագիր հանձնեց  նկարչին՝ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի կողմից: Ցուցահանդեսը խորհրդանշական է ոչ միայն կրակի բովով անցած պատերազմի 

   Բնական ապակու ծագումը և կիրառումը

2021 թվականի մայիսի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր խորհուրդը հաստատեց Ապակու միջազգային հանձնաժողովի (ICG), Ապակու ասոցիացիաների համայնքի (CGA) և ICOM-Glass-ի համատեղ որոշումը, որով ՄԱԿ-ը 2022 թվականը հայտարարեց Ապակու միջազգային տարի: Նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ապակու մասին, ներկայացնել դրա դերը մեր կյանքում՝ քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց։

Հարգանքի տուրք՝ Դերենիկ Դեմիրճյանին

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը կազմակերպում է գիտաժողով` նվիրված գրողի 145-ամյակին։ Այն կկայանա մարտի 25-ին, ժամը` 12։00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Գիտաժողովը կընթանա հագեցած օրակարգով. այն ներկայացնում ենք ստորև: Բացման խոսք                            Կարինե Ռաֆայելյան Ելույթներ Վահագն Սարգսյան Էդվարդ Միլիտոնյան Վարդան Դևրիկյան Վահե

Գինու թանգարան Արագածոտնում

Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մի անուն ՝ Հայստանի Գինու պատմության թանգարանը, որը մի քանի ամիս է ինչ բացվել է, բայց արդեն հասցրել է ընդունել հազարավոր զբոսաշրջիկների։ Ութ մետր գետնի տակ գտնվող այս թանգարանում պահվում են բացառիկ էքսպոնատներ, գինու մասին մատենագիտական տեղեկատվություններ և