Պատերազմը չի մոռացվել
Սեպտեմբերի 27-ը մեր ընտանիքում սկսվեց ժպիտով, բայց այն քարացավ, երբ հեռախոսների էկրաններին կարդացինք պատերազմի լուրը։ Խուճապ էր։ Հեռուստատեսության բոլոր ալիքներով արտակարգ ռեժիմով պատմում էին պատերազմի մասին, ներկայացնում իրավիճակն Արցախի պաշտպանական գծի ողջ երկայնքով։ Հաջորդում էին պատերազմական ֆիլմերը։ Պատերազմի հենց առաջին օրը՝ կեսգիշերն անց,






