«Հայկական մշակութային ժառանգություն և ավելին» խորագրով ցուցահանդես
Հուլիսի 1-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանացի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան) ցուցասրահում կայացավ կանադահայ մինիմալիստ, քանդակագործ, նկարիչ Գևորգ-Ջորջ Քասսաբյանի «Հայկական մշակութային ժառանգություն և ավելին» խորագրով անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզային և քաղաքային պետական այրեր, մտավորականներ, արվեստասերներ:






