Ուշագրավ միջոցառում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում

Մայիսի 18-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ արժեքավոր, ուշագրավ միջոցառում։ Այդ օրը Հայաստանում, որպես գեղեցիկ ավանդույթ,  նշվում է Թանգարանային գիշերը: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանի նախաձեռնությամբ այդ երեկո կայացավ հիշարժան միջոցառում։ Այն նվիրված էր միանգամից երեք հետաքրքրական նյութերի. Հայաստանում նշվող Թանգարանային գիշերին,

Արմեն Հյուսնունց հնգյակը և հայ հեղինակները

Մայիսի 25-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) համերգով առաջին անգամ հանդես կգա Արմեն Հյուսնունց հնգյակը: Հնգյակի կազմում հանդես կգան Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Արթուր Սողոյանը (կիթառ), Խաչատուր Սավզյանը (բաս), Արման Փեշտմալջյանը (ստեղնաշարային գործիքներ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Համերգային ծրագրում հայ հեղինակների

Արկածախնդրութիւնը արուեստի զարգացման գրաւական է

A work of art is above all an adventure of the mind Eugene Ionesco Մայիս, 2000թ., Ֆլորանս: Առաւօտուն, երբ կը պատրաստուէի դուրս գալ Brunelleschi-ի անուան հիւրանոցի նախասրահէն, յանկարծ ներկայանալի կին մը կեցուց զիս ու ըսաւ. — Մոյսէյը դո՞ւք էք: — Այո, ես եմ,

Վահան Տեր-Ղազարյան. Վիշապամարտ

Վերջերս առավել հաճախ բավականաչափ կիրթ մարդկանցից լսում եմ հետևյալ անհեթեթ հարցը․ «Ի՞նչ է, մի՞թե հայերն առասպելաբանություն ունեն», երբ պարզում եմ նրանց առաջ, որ ունեն և այն էլ՝ շատ հարուստ, նրանք արդարացի դիտողություն են անում․ «Իսկ ինչո՞ւ դուք՝ իմացողներդ, չեք ներկայացնում, կամ թեկուզ ծանոթացնում

Ամեն օր կրկնելով՝ մենք ձեզ պարտք ենք․․․

Աբելյանական հարկի տակ այսօր կրկին պատմական դրամա է՝ Մուրացանի «Ռուզանը»։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի խոսքով՝ ներկայացման մեջ միախառնված զգացողությունների ուղիղ արձագանքը կաղկանձող ցավով ձայն է տալիս նաև մեր օրերում․ «Եվ կենտրոնում կրկին Արցախ աշխարհն է՝ իր հայրենատեր ու

Շրջայց Ստեփան Վերանյանի հետ` «Այլազանություն» ցուցահանդեսով

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղագիտության ազգային կենտրոնը Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ սիրով հրավիրում են ԳԱԿ թանգարան՝ շրջայցի, որտեղ Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի դասախոսապրոֆեսորական կազմի, շրջանավարտների և ուսանողների աշխատանքների՝ «Այլազանություն» ցուցահանդեսի շրջանակում նկարիչ Ստեփան

Ստեփան Զորյանի տան շնչառությունը

Ստեփան Զորյանի տուն-թանգարանը գտնվում է Վանաձորի Ստ. Զորյան 24  հասցեում: Տուն-թանգարանի ցուցադրությունը բաղկացած է  յոթ սրահից,  որոնցում  ներկայացված են Զորյան գրողի, թարգմանչի, լրագրողի, հասարակական  գործչի, ակադեմիկոսի,  քաղաքացու, մարդու  համապարփակ նկարագրին առնչվող ցուցանմուշներ՝ ձեռագրեր, բազմաբնույթ գրքեր, բացիկներ, գեղանկարներ,  քանդակներ,  կենցաղային իրեր և այլն: Հուշային

Վահագն Հայրապետյանի նոր նախագիծը․ Electronic Planet

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։ Համերգը կանցկացվի մայիսի 29-ին, ժամը 19:00: Հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների, նորարարական համերգային ծրագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն Հայրապետյանի ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները: Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր