«Մեր բոլոր սաունդթրեքները գրված են մեդլի ժանրում»

Վառ և ընդարձակ լուսավորություն, եզակի տեսողական նյութեր, գրավիչ էֆեկտներ. Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան իր լեգենդար Cinema Medley սաունդթրեքերի շոուով։ Դեկտեմբերի 20-ին «Իմպերիալ նվագախումբը» կրկին մեծ համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Imperial-ը Ռուսաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած և խոշոր նվագախումբն է։ Նրա

Արեգակի, լույսի աստվածային խորհրդանշականությունը

                         Քրիստոս գալու է երկնքով,  արևելքից, այնտեղից, որտեղ ծագում է արևը, և երբ Շնորհալին ասում է․ Առաւօտ լուսոյ,Արեգակն արդար,Առ իս լոյս ծագեա,- հենց այդ նկատի ունի՝ Քրիստոսին, զի արեգակը որպես երկնային մարմին․․․ բարոյական հատկանիշներով ամենևին օժված չէ։   Քրիստոս Աստված Սեր է, «Սերը, որ

Նոր ցուցադրությամբ եզրափակվեց Գեղարվեստական տպագրության Բիենալեն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի Կազմկոմիտեն 2025թ.-ի սեպտեմբերի 5-ից «ՀայԱրտ» ժամանակակից արվեստի կենտրոնում ներկայացնում են Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ, արդեն իսկ միջազգային լայն ճանաչում վայելող «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը, որի փակման

Լույս է տեսել նոր երաժշտական ուսումնամեթոդական ձեռնարկ

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը պրոֆեսոր, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինայի հեղինակած ձեռնարկն է, թարգմանվել է հայերեն: Ձեռնարկը նախատեսված է թե մանկավարժների, թե սովորողների համար: Այն հրտարակվել է Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և անվճար կտրամադրվի Հայաստանի միջնակարգ

Ալբինա Շագիմուրատովան հանդես եկավ Երևանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալեց Գլինկայի անվան Վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրներին՝ մեր օրերի ականավոր սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ (մրցույթի ժյուրիի նախագահ):  Նրանց մասնակցությամբ՝ նոյեմբերի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը Շագիմուրատովայի և դափնեկիրների աննախադեպ շրջագայության մի մասն է, որն այժմ տեղի է

Սամվել Թավադյան․ Սիրենների երգը

Շումերական տեքստերը վկայում են, որ  մարդկային աղմուկը այնքան խլացուցիչ էր, որ Աքքադի աստվածները չէին կարողանում  խաղաղ քնել։ Ժամանակի ընթացքում այդ աղմուկը աստվածներին զրկում է  զորությունից ու երկնային փայլից։ Նրանք,  ի վերջո, ջրհեղեղ  են ուղարկում երկիր՝ մարդկանց ոչնչացնելու և նրանց երգը լռեցնելու համար։ Երաժիշտների

«Փոքրիկ իշխանը»՝ նորովի

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի ամենաուշագրավ ու սիրված ստեղծագործություններից մեկը՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ բոլորովին նոր մոտեցմամբ։ Ընտանեկան ներկայացման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։  Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները հաճախ դուրս են մղում էմոցիաները, «Փոքրիկ իշխանը» ներկայացումը հրավիրում է հանդիսատեսին նոր տեսակի

«Ամ, ամիս, ու ժամ» նորարարական ցուցահանդեսը

Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացավ Միքայել Նազարենկոյի «Ամ, ամիս, ու ժամ» նորարարական ցուցահանդես-պերֆորմանսը։ Նախագիծը հանդիսատեսին առաջարկում է ապրել ժամանակի ընթացքը՝ բանաստեղծական տողերի, պարի և հեղինակային երաժշտության համադրությամբ: Այս ձևաչափը գերազանցում է ավանդական ցուցահանդեսային սահմանները՝ վերածվելով հիբրիդային արտահայտչամիջոցի, որը յուրօրինակ մոտեցում է հայաստանյան մշակութային միջավայրում։