Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Ջաջուռ
Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան («Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ): Տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության հետ վարչությունից։ Որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը,






