Իսպաներենից հայերեն թարգմանված ու չթարգմանված գրքերը

Ardi.am-ի հյուրը թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի և Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի շրջանավարտ Հասմիկ Ամիրաղյանն է։ Զրուցել ենք իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն թարգմանությունների, թարգմանական ոլորտում առկա նորությունների ու թերացումների մասին։ -Հասմիկ, ինքներդ ի՞նչ գրքեր եք թարգմանել իսպաներենից։ -Առաջին մեծածավալ աշխատանքս

Հիշողությունը  համամարդկային

                                  Հին աշխարհքը ամեն օրՀազար մարդ է մըտնում նոր,Հազար տարվան փորձն ու գործԸսկըսվում է ամեն օր։       Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ        Թումանյանն այստեղ արդյո՞ք նկատի ունի մարդկության գոյության, վերարտադրության սիզիփոսյան անիմաստությունը, նրա քառյակի բովանդակությունը հեգնական կամ հոռետեսակա՞ն է․․․ Մարդ անհատը ծնվում, աշխարհ է գալիս, ապրում

Ազնավուրը՝ Պրահայում

Ազնավուրը կրկին Պրահայում էր՝ այս անգամ նորաձեւության «Ֆրանսիական ռիթմերով»։ Սեպտեմբերի 18-ին Պրահայի Յակուբսկա գալերիայում թեւածում էր Ազնավուրի երգն ու երաժշտությունը, իսկ Երեւանի Տերյան մշակութային կենտրոնից բերված 15 գեղեցիկ զգեստները յուրօրինակ «պար էին բռնել»՝ խորհրդանշելով ազնավուրյան արվեստի անսահմանությունը։ Եթե ամիսներ առաջ Պրահայում Ազնավուրի արվեստին

Գաբրիել Սունդուկյան «200» խորագրով ցուցադրությունը և Մայր թատրոնի նոր խաղաշրջանի մեկնարկը

Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազդարարվել է թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը: «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի հետ

ՀԱՖՆ-ի 100-րդ համերգաշրջանի բացումը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 100-րդ համերգաշրջանը։ Այն մեկնարկում է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կկայանա սեպտեմբեր 19 – նոյեմբեր 2 ժամանակահատվածում։ Հոբելյանական համերգաշրջանի մեկնարկի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի

«Որևէ մեկը չպետք է մտածի, որ կարող է խախտել հեղինակային իրավունքը և մնալ անպատիժ»

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային եւ հարակից իրավունքների համահավաք (կոլեկտիվ) կառավարում իրականացնող հասարակական կազմակերպությունը գտնվում է բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունների փուլում: Սեպտեմբերի 13-ին «ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ» կենտրոնական գրասենյակում գումարվել է Իրավատերերի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են մի շարք որոշումներ` «Հեղինակային եւ հարակից իրավունքների գույքային

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

«Տերյան մշակութային կենտրոն»-ը ուրախ է ազդարարել, որ պաշտոնապես մեկնարկում է «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․ կոնվենցիայի շրջանակներում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։ Մեր երկրում ծրագրի համաֆինանսավորումն իրականացվում է

Հայուհին՝ Կորեայի տուրիզմի կոմիտեի դեսպան

Հասմիկ Նիկողոսյանը՝ մասնագիտությամբ կորեերեն–հայերեն թարգմանիչ, կորեերենի լեզվի և գրականության մասնագետ, այսօր հանդիսանում է Կորեայի տուրիզմի կոմիտեի առաջին հայ դեսպանը։ Նա ապրում է Հարավային Կորեայում, ուսումնասիրում է Կորեայի գրական ժառանգությունը, ճանապարհորդում երկրի ամենահեռավոր անկյուններով, ու այս ամենը ներկայացնում է հազարավոր հայ հետևորդներին՝ ոգեշնչելով, կրթելով