Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(8-րդ թողարկում) Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում: Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝

Կյանքից հեռացել է լոնդոնաբնակ հայ նկարիչ Էդման Այվազյանը

Մարտի 25-ին՝ առավոտյան, Լոնդոնի Սուրբ Գևորգ հիվանդանոցում կյանքից հեռացել է Իրանում ծնված, Լոնդոնում բնակվող հայ նկարիչ, ճարտարապետ և դիզայներ Էդման Այվազյանը (ծնվ.՝ 1932 թ.): Անվանի նկարչի ընկերոջ՝ լոնդոնաբնակ բարերար, գրող Ասատուր Գյուզելյանի փոխանցմամբ՝ Էդման Այվազյանը սրտի հետազոտության համար ընդունվել է հիվանդանոց, որտեղ և

100-ամյա պատմություն

Հայաստանի ազգային պատկերասրահը #100ամյապատմոթյուն խորագրով առցանց նախագծի շրջանակում ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է տարբեր տարիների լուսանկարներ, որոնք, նրանց իսկ բնորոշմամբ, խոսուն վկաներն են Պատկերասրահի 100-ամյա գործունեության: «Եթե ունեք արխիվային լուսանկարներ Ազգային պատկերասրահի ֆասադի, վերակառուցումների, ցուցասրահների և պարզապես հին երևանյան հուշերի վերաբերյալ, ուղարկեք մեզ,

«Հաջորդիվ կներկայացնենք այլ համերգներ»

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը պատմում է «մշակութային կորոնադադարի» մասին: Այս օրերին մշակութային հաստատությունները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը, սակայն շարունակում են գործել, հաղորդակցվել հանրության հետ, նաև հանդես գալ նոր առաջարկներով: Կրած վնասների մասին Կորոնավիրուսի հետևանքով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի

Երբ գրադարանը քո տանն է

Կինո, թատրոն, համերգասրահ, գրադարաններ, զվարճանքի վայրեր, այգիներ… Կորոնավիրուսի բռնկումը ստիպում է սահմանափակել տեղաշարժը: Տանը պետք է նստեն թե՛ մեծահասակաները, թե՛ փոքրիկները: ԿԳՄՍ նախարարությունը շատ արագ գործարկեց հեռահար հաղորդակցման միջոցները՝ մարդկանց ժամանցը տնից ապահովելու համար: Մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ՝ կյանքի կոչվեցին կրթական, մշակութային, գիտական,

Մենք բոլորս հավասար ենք վիրուսի դեմ

Կարանտինի պայմաններում արտիստները երկրպագուների հետ շփման նոր ձևեր են մտածում, և այստեղ նրանց օգնում են սոցցանցերը։ Մինչ Նաոմի Քեմփբելը իր հետևորդներին սովորեցնում է ձեռքերը ճիշտ լվանալ, Մադոնան վարում է «կարանտինի օրագրերը»։ Շաբաթվա ընթացքում երգչուհին հասցրել է  վեց տեսանյութ ձայնագրել։ Մարտի 23-ին Մադոնան տեղադրեց

Նոր նախագիծ. «Ամեն ինչ մուլտի մասին»

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am youtube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջում: Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր հնարավոր է դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն

Այլընտրանքային հայացք կորոնավիրուսին

Ardi.am-ը ներկայացնում է Կաբալայի միջազգային ակադեմիայի հիմնադիր, դոկտոր Միխայել Լայտմանի այլընտրանքային հայացքը կորոնավիրուսի համավարակին: Գիտնականի մտքերից արված այս ծաղկաքաղը, կարծում ենք, կօգնի ոչ միայն կարճել ինքնամեկուսացման ժամերը, այլև անել համապատասխան եզրահանգումներ: Մարդն ստեղծված չէ վազքի համար, նա պիտի նստի: Ինչպիսի՞ն կարող էր լինել