Նորայր Ադալյան, Ցնորք

Երբ հարևանությամբ ապրող Աբոն մի օր ասաց՝ «Երանի աչքերիդ, սիրուն կնիկ ունես», Կարապետ Իվանյանի աչքերը բոլոր կողմերից թաքուն նայեցին կնոջը և առաջին անգամ տեսան, որ նա, իսկապես, գեղեցիկ է ավելի, քան իրեն պետք է, խոշոր, սևորակ, կայծկլտուն աչքերով, նրբագիծ քիթ ու բերան, կրծքերը

Հայերենը՝ իբրև ստեղծագործական լեզու

Ռուսաստանաբնակ մեր հայրենակից Գրիգոր Մարգարյանը, մեծանալով և կրթվելով ռուսական միջավայրում, իբրև ստեղծագործական լեզու ընտրել է հայերենը: Մեր հրապարակումը նպատակ ունի խրախուսելու իր հեղինակային երգերը հայերեն տեքստերով գրելու երիտասարդի հակումը: Մայրենի լեզվի հետ կապը, ինչպես տեսնում ենք, կարող է դիմակայել նաև հայրենիքից հեռու գտնվելու պարագայում:  

Պատմվածքների մրցույթ. նամակներ պարետին

«Զանգակ» հրատարակչությունը հայտարարում է պատմվածքների մրցույթի մասին: Եթե հետևելով պարետի նամակներին՝ այս օրերին տանն ես մնացել կամ չհետևելով նամակներին՝ դուրս եկել տանից, եթե փորձառու արձակագիր ես կամ առաջին պատմվածքդ ես գրում, եթե ունես հետաքրքիր պատմություն, որն ուղղակի կամ անուղղակի ներկայացնում է այս օրերին

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(10-րդ թողարկում) Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն ստեղծել ենք վաղուց։ Այդ բառերի մեծ մասը բառարաններում արձանագրված է, կիրառվում է։ Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկն ենք ներկայացնում։ արենդա — վարձակալություն բարիեր — 1.պատնեշ,

Համազգային թատրոնը, «Առականին» և համավարակը

Առցանց նախագծերը համալրվել են ևս մեկով: ԿԳՄՍ նախարությունը և Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը ներկայացնում են «Առականի» նախագիծը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, վաստակավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանը վաղուց էր մտածել այս մասին, առակներն ընտրել էին, ձևաչափը՝ դեռ ոչ: Համավարակը, սակայն, թելադրեց և՛ ձևը, և՛

Մարտիրոս Ոբնեցի, Վանականի հրեշտակները

Մարտիրոս Ոբնեցու «Յուղաներկ արևի ջերմությունը» անտիպ գրքից **** Վաղ միջնադարյան կերպարվեստում որմնանկարչության զարգացումը մեր կարծիքով պետք չէ կապել ժանրի ունեցած առանձնահատկության կամ վրձնելու տեխնիկայի հետ: Բանն այն է, որ ամենուր կառուցվող եկեղեցիների, վանքերի առկայությունը դեռևս չէր նշանակում, որ հասարակության հոգևոր կյանքում վանականությունը արդեն

Կարծես թե դարձել եմ ես տուն

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այն նաև համարվում է մայրության և գեղեցկության հիասքանչ տոն։ Երգիչ, երգահան Վահագ Ռաշը տոնի կապակցությամբ իր մայրիկի` Անահիտ Սիմոնյանի հետ ներկայացրել է նոր երգ՝ Վահան Տերյանի խոսքերով։ Երգը կոչվում է

Ավելի կինեմատոգրաֆիկ, քան կինոն (կյանքը պանդեմիայից առաջ)

Բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու, որ կյանքն ավելի կինեմատոգրաֆիկ է, ավելի՛ նման կինոյի: Դեռ ավելին, իր անհավանական զուգադիպություններով այն նման է ու երբեմն նույնիսկ գերազանցում է հնդկական կինոյին: Հուսով եմ, երբ գա հուշագրությունների ժամը, կգտնեմ դրանք շարադրելու ուժ և ժամանակ, բայց վերնագիրը վաղուց