Ընդերքի հարստությունները (լուսանկարներ)

2004-ից սկսած՝ ապրիլ ամսվա առաջին կիրակին նշվում է որպես Երկրաբանի օր: Ardi.am-ը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում պահպանվող ցուցանմուշների շարք: Շնորհակալություն ենք հայտնում թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանին՝ լուսանկարները տրամադրելու համար:

«Մնա տանը» կարգախոսը և Ջերմուկի քաղաքային գրադարանը

ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գործող գրադարանները կազմավորվեցին, սկսեցին գործել միասնական նախագծերի շրջանակում՝ «Մնա տանը գիրք կարդա», «Գրադարանը քո տանը»: Ստեղծված իրավիճակին ինչպե՞ս են արձագանքել համայնքային գրադարանները: Թեմայի շուրջ զրուցել ենք Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հետ:  — Ջերմուկի քաղաքային գրադարանը   կարողացա՞վ այս կամ այն

Կորոնավիրուսի դեմ՝ մանրանկարչություն

Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման օրերին արվեստագետները ներկայացնում են իրենց աշխատանքները: Նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանը այս օրերին ստեղծել է մանրանկարչական աշխատանքների շարք, որում ընդգրկված են հայկական այբուբենը, Աստվածաշնչյան թեմատիկայով արված        «Ավետում», «Դժոխք իջնելը», «Մուտք Երուսաղեմ», «Խորան» և այլ աշխատանքներ: Շարքում ոճով առանձնանում է «Օմար

Նամակ Վահեին

Բարև, ընկե՛րս, վաղուց չենք հանդիպել։ Եկել եմ՝ հարցնեմ որպիսությունդ։ Ո՞վ կմտածեր, որ մեր երիտասարդ տարիների մեկնարկը կտանք պատերազմով։  Գիտեմ՝ ասածիս հետ համամիտ կլինես. հենց պատերազմից է սկսվում հայրենասիրությունը։ Իմ հարյուր տարվա ընկե՛ր։ 10 տարեկանից սպորտում երկուսս լավագույնն էինք, բայց ո՞նց եղավ, որ գոնե

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(9-րդ թողարկում) Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում: Հայերեն բառերը կրկին լայն շրջանառության մեջ դնելու նպատակով հորդորում ենք

Մարատ Յավրումյան. «Թվային տեքստերը դեռ էլեկտրոնային գրքեր չեն»

Թերևս հաշված օրեր առաջ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ պաշտոնական հորդոր է ստանալու՝ տանը մնալու, գիրք կարդալու, թատերական ներկայացում նայելու, թանգարաններում «շրջելու»: Ընթերցասեր հասարակությունը, որ դժգոհում էր ժամանակի պակասից, ժամանակ գտավ  ձեռքը գիրք վերցնելու: Առցանց պատվերից զատ՝ թերևս կարևորվեց թվային գրքի դերը:

Փարիզը կորոնավիրուսի դիմակայության մեջ

Ardi.am-ը ներկայացնում է օնլայն հարցազրույց փարիզաբնակ հայ երգիչ, բաս-բարիտոն Ադամ Բարրոյի հետ: — Պարո՛ն Բարրո, Դուք 1988-ի երկրաշարժի ժամանակ ապրել եք Գյումրիում, դպրոցական եք եղել: Այսինքն՝ այսօրվա կորոնավիրուսային աղետը առաջինը չէ Ձեր կյանքում: Նմա՞ն են իրար երկու աղետները: — Երկու դեպքում էլ մարդիկ