Գերմարդու հայրենիք Գերմանիան-2 (ուղեգրություն)
Սկիզբը՝ այստեղ Մյունխենյան միրաժ (մաս II) Ճանապարհին լուսացավ։ Գնացքն այնքան արագ է ընթանում, այնքան արագ են փոխվում տեսարանները, որ դժվարանում եմ կենտրոնանալ որևէ մտքի վրա, իսկ պատուհանից դուրս չնայել չի ստացվում։ Կարճատև կանգառների ընթացքում վագոն մտնող մարդիկ բարևում են, ժպտում ու տեղավորվում. երևի սովորություն






