Հրազդանի թատրոնը մայրաքաղաքում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հրազդանի դրամատիկական թատրոնի «Ծառերը կանգնած են մահանում» տրագիկոմեդիայի հյուրախաղային ներկայացումը։ Այս թատերգությունը Հայաստանում ամենահաճախ բեմադրված գործերից է: Թատերգության իսպանացի հեղինակը՝ Ալեխանդրո Կասոնան ստեղծել է մի գործ, որը հասկանալի, հոգեհարազատ է ցանկացած ազգության հանդիսատեսի համար, մի բան,






