Արամ Ղարաբեկյան․ այսօրեական
Հայաստանի կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը մեկն էր այն սփյուռքահայերից, որոնք Հայաստանն առաջին անգամ տեսան և ճանաչեցին խորհրդային կայսրության փլուզումից հետո միայն և, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հաստատակամորեն բռնեցին դեպի բաղձալի բնօրրան բերող ճամփան: Հայաստանում աշխատած տարիներին նա նորարարական շնչով նվաճեց






