Յան Մաքսինը կրկին Երևանում է

Ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը (ԱՄՆ) կրկին Երևանում է:Փետրվարի 3-ին և 4-ին, ժամը՝ 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա “Music of Wandering Cello” խորագիրը կրող հրաշալի համերգային երեկոնները:Կախարդական ճամփորդություն ժամանակից և տարածությունից դուրս՝ ԱՄՆ-ից հայտնի թավջութակահարի, կոմպոզիտորի և 30 լեզուներով երգող վոկալիստի

Կարինե Ռաֆայելյան, Լռությունից անդին (3)

Սկիզբը՝ այստեղ Մաս 3 Իմ տունն Արցախն է, իմ ընտանիքը՝ էս տղերքը *** Ռեստորանի ոչ ընդարձակ սրահում արագ-արագ իր առջև դրված ափսեն էր դատարկում ուսագլխից մինչև արմունկը վիրակապված զինվորը, որ Ասկերանի զորամասի վարորդն էր: Մի շաբաթ պառկել էր հոսպիտալում, իսկ էդ օրն ինքնագլուխ

«Էբեն» հանրահայտ քառյակն առաջին անգամ՝ Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակի համերգով, որը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակ սահմանել է նոր չափանիշներ՝ հանդես գալով տարբեր

«Էդիթ Պրինտ»․ նոր գրքեր, նոր շարքեր

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շուտով կներկայանա նոր գրքերով։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը ardi.am-ին պատմել է սպասվող նորությունների մասին։ Մինչև փետրվարի 19-ը լույս են տեսնելու Ռեմարկի «Կյանքի կայծը» վեպը՝ Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ, Թոմաս Վուլֆի «Հեռավորն ու մոտիկը» պատմվածքների ժողովածուն՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, ինչպես նաև «Արկածային գրադարան»

«Զանգակ». նոր հրատարակված գրքեր

Հաֆեզ, «Գազելներ, քառյակներ» Խոջա Շամսեդդին Մոհամմադ Շիրազին՝ առավել հայտնի Հաֆեզ մականունով, պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից է։ XIV դարի պոետի ստեղծագործությունը զգալի ազդեցություն է թողել ողջ պարսկական մշակույթի վրա և շարունակում է մնալ ամենասիրվածներից և ընթերցվողներից ցայսօր։ Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել

Բյուրակն Իշխանյան․ կտորե տոպրակ (հատված)

Կապույտ երկինքն օրերով չէր երևում։ Նոյեմբերի ամեն մի նոր օրը մոխրագույնի մի նոր երանգ էր, մի նոր մթություն ու ծանր մթնոլորտ։ Եթե բախտներս բերում էր, էդպես էլ մնում էր։ Բայց հաճախ անձրև էր գալիս, անդադար, անձայն, մանր անձրև, ու անպայման օրը մի քանի

Սիրո՞ւմ ես հայրենիքդ․ ուժեղացրո՛ւ պետությունդ

            Երեկո է։ Արևը վերջին անգամ ծիկ է անում գյուղի տների կղմինդրապատ տանիքներին ու բոսորագույն շողով անհետանում գոյացող ամպերի հետևում։ Մութ և սառնություն․ անբաժան զույգը բոլոր զույգերի, որ գոյություն ունեն աշխարհում, դանդաղ քայլեր արձակելով՝ իջնում է ներքև, հասնում հողին ու գրկում նրան,  ինչպես

Մի կտավի պատմություն

«Փաթթոցով աղջիկը» Միջնադարյան Եվրոպական գեղանկարչության մեջ քիչ չեն այն ստեղծագործությունները, որոնց հեղինակները առ այսօր մնում են անհայտ, կամ երկար ժամանակ այս կամ այն կտավը թյուրիմացաբար վերագրվել է մեկ այլ գեղանկարչի։ Այսպես, օրինակ, սույն աշխատանքը երկար ժամանակ անվերապահորեն համարվել է 16-17-րդ դարի իտալացի գեղանկարիչ