Հայ սահմանապահի արձանն ու սահմանաքարերին փոխարինող խաչքարերը

2022-ի տարեվերջին «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղում տեղադրվել է խորհրդանշական արձանը՝ հայ սահմանապահն իր շան հետ։ Քանդակի հեղինակն ապրիլյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Վահանյանն է, պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանը։ Ardi.am-ը զրուցել է երիտասարդ արվեստագետի հետ։ — Գևո՛րգ, քանդակը նախապատմություն ունի՞։ Ստեղծագործական առումով ազա՞տ

Մեկնարկում է «Ակտուալ ռեստարտ» նախագիծը

«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը սկսել է «Ակտուալ ռեստարտ» նախագիծը, որի շրջանակում վերահրատարակվելու են նախկինում տպագրված և պահանջարկ ունեցող այն գրքերը, որ հնարավոր չէ գտնել գրախանութներում։ Վաճառքի մենեջեր Վարդան Սմբատյանի խոսքով՝ արդեն ընտրվել  են որոշ գրքեր՝ Փարաջանովի պատմվածքներն ու սցենարները, Սամուել Բեկետի «Գոդոյին սպասելիս» պիեսը, Ժան

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

 (35-րդ թողարկում) Լեզվի կոմիտեն հերթական հորդորակով շարունակում է շրջանառել օտար բառերի հայերեն համարժեքներ, որոնք, հուսով ենք, կարմատանան մեր գրավոր և բանավոր խոսքում։ Մենք՝ լեզվակիրներս, հայերեն համարժեքները գործածելով, կնպաստենք, որ հայերենը միշտ քայլի ժամանակին համընթաց։ Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները գտնելու համար առաջարկում ենք

«Մենք առաքելություն ունեցող ազգ ենք, բայց նեղ դռնով պիտի անցնենք»

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցին: -Արմե՛ն, 2010 թվականից ղեկավարում եք Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ ղեկավարից, և ի՞նչ տեղաշարժեր են կատարվել Ձեր ղեկավարության ընթացքում: -Ինքս չեմ կարող գնահատել իմ

«Դեպի վեր»․ հայ ֆանտաստ գրողների ստեղծագործությունները

«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ  «Դեպի վեր» գրքի շնորհանդեսը: Ժողովածուում  ներառված են հայ ֆանտաստ գրողների` «Դեպի վեր» խորագրով անցկացված «ԱրմԿոն» գրական մրցույթին ներկայացված լավագույն ստեղծագործությունները: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը։ «Մրցույթն  առաջին անգամ 2008-ին ենք կազմակերպել, հետո 2013-ին, վերջինը` 2021-ին: Դադարները պայմանավորված են նրանով, որ չենք

Սիրո և տխրության արիաները՝ Գևորգ Հակոբյանի մատուցմամբ

Աշխարհահռչակ «Դելոս» ստուդիան մեր ժամանակների լավագույն բարիտոններից մեկի՝ Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ նոր ալբոմ է թողարկել։ Նշանավոր երաժշտական քննադատ Ռաֆայել դե Աչայի բնորոշմամբ Գևորգ Հակոբյանը ծագող աստղ է միջազգային օպերային ասպարեզում, ում խորը, հնչեղ ձայնը դրամատիզմ և վառ գույներ է հաղորդում այս ալբոմի յուրաքանչյուր

Արցախի քաղցր համն ու ժպիտները

— Ծնվել և ապրում եմ Արցախում, կյանքիս երջանիկ օրերը մնացին Շուշիում,- Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող, ՈՒԳԸ նախագահ Աշխեն Ասրյանն իր պատմությունն այսպես է սկսում։ Երջանկությունն իսկապես Շուշիի ամեն քարի, ծառի, շենքի ու լուսամուտի մեջ էր, չավարտվող սպիտակ մայթերով քայլող երջանկություն էր։ Շուշին

Ցուցահանդես շրջափակված Արցախում

Ստեփանակերտի պատկերասրահում հունվարի 18-ին, ժամը 14:30-ին կբացվի «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսը։ Կներկայացվի 23 հեղինակի 120 աշխատանք։ Աշխարհագրությունը մեծ է՝ Հայաստան, Արցախ, Չեխիա, Ռուսաստան, Սլովենիա, Իտալիա և Իսրայել։ Ardi.am-ը զրուցել է ցուցահանդեսի հեղինակ, համադրող, լուսանկարիչ Արմեն Ենգոյանի հետ։  — Պարոն Ենգոյան,