Մեծ հայագետի ու քաղաքացու դասերը
Պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակին Դաս առաջին 1974 թվականն էր։ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի երրորդ կուրսի լսարան մտավ բարձրահասակ, դասախոսի մեր պատկերացումներին մի տեսակ չհամապատասխանող, բավականին անփույթ հագնված դոցենտ Ռաֆայել Իշխանյանը։ Գիտեինք, որ գիտությունների դոկտոր է, սկզբունքային մարդ և գիտնական։






