Պոեզիայի համաշխարհային արձագանքները

2025 թվականի Սուրբծննդյան տոներին իտալական «Poetry 2000» մշակութային հարթակը հանդես եկավ աննախադեպ նախաձեռնությամբ․ աշխարհի տարբեր երկրների բանաստեղծներ հղեցին իրենց սուրբծննդյան ուղերձները մարդկությանը։ Հայ բանաստեղծ, թարգմանիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր  Սլավի-Ավիկ Հարությունյանն իր խոսքում հույս հայտնեց, որ գալիք տարում աշխարհի բոլոր փախստականները կկարողանան վերադառնալ իրենց

Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա — 2026

2026 թ. հունիսի 23-28-ը Երևանում 2-րդ անգամ կանցկացվի տարածաշրջանի համար բացառիկ կրթական իրադարձություն՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»: 2024-ին հիմնադրված այս նախաձեռնությունը կրկին համախմբում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժորին և երիտասարդ տաղանդներին: Ակադեմիայի կազմակերպիչներն են «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ՝

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է աննախադեպ հայտեր

Այս տարվա «Նոթեյշնս» (Notations) երաժշտական լաբորատորիան արժանացել է միջազգային աննախադեպ հետաքրքրության․ Հայաստանում երկու շաբաթ ինտենսիվորեն ստեղծագործելու համար դիմել է գրեթե 250 արվեստագետ և հետազոտող աշխարհի ավելի քան 38 երկրներից։ Հայաստանից և տարածաշրջանի երկրներից բացի, հայտեր են ստացվել Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Հարավային Աֆրիկայից,

«Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառը

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը, որը այս տարի նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։ Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն

Բեմում Պերճ Զեյթունցյանի «Մի՛ նայիր հայելուն» պիեսն է

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցը, որն արդեն ավելի քան կես դար հանդիսանում է մայրաքաղաքի կրթական կարևոր օջախներից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ գեղագիտական կրթության իր հարուստ ավանդույթներին:ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Մշակութային տարվա» շրջանակներում դպրոցի և Երևանի թատրոնի և կինոյի

Ամփոփվեց ֆրանկոֆոն կինոարվեստանոցը 

Նախօրեին ֆրանկոֆոն կինոարվեստանոցն ամփոփեց առաջին թողարկման աշխատանքները։ Այն ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև վերջին տասնամյակների մշակութային գործունեության կարևորագույն շարունակությունն է։  Ֆրանկոֆոն կինոարվեստանոցը կամրջում է հայ և ֆրանսախոս կինոգործիչներին՝ ստեղծելով փորձի փոխանակման ու մասնագիտական աճի բացառիկ միջավայր:

Հայ արվեստագետների աշխատանքները Կիպրոսում

Հայ արվեստագետների աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Կիպրոսում կայացած VIMA Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում և գրեթե ամբողջությամբ վաճառվել են։ Լիմասոլում անցկացված հեղինակավոր հարթակին ներկայացված են եղել հայ ժամանակակից արվեստագետներ Արմեն Հակոբջանյանի, Գայանե Ավետիսյանի, Աստղիկ Պետրոսյանի, Գոհար Սարգսյանի և Անդրոնիկ Խաչիյանի աշխատանքները։ Հայ

Ցուցահանդես ՀՆՄ-ում

Ս.թ. մայիսի 14-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (2-րդ հարկի ցուցասրահ) տեղի կունենա նկարչուհի էլիդա Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ժամանակակից հայ արվեստի նոր բացահայտումներից են Էլիդա Սարգսյանի կտավները: Նկարչուհին ստեղծում է մանրակրկիտ մշակված հորինվածքներ` ուսումնասիրելով տեսանելիի և թաքնվածի միջև սահմանները։ Աշխատանքները խտացված