«Զանգակ»․ առաջիկայում հրատարակվելիք գրքեր
Ardi.am-ը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչության առաջիկայում հրատարակվելիք և արդեն իսկ ընթերցողի սեղանին դրված գրքերից մի քանիսը։ Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով:






