Մարմաշենը և հարակից հուշարձանները
Շիրակի մարզ այցելողներին հետաքրքրող կարևոր հուշարձաններից է Վահրամաբերդ գյուղից հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանքը: Այն համարվում է 10-րդ դարավերջի հայ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ կառույց: Իր ճարտարապետական հորինվածքով նման է Անիի Մայր տաճարին: Ըստ որոշ ենթադրությունների՝ այս եկեղեցին կառուցել է Անիի






