Ծաղրանկարիչ Դերենիկ Դեմիրճյանը (2)

Սկիզբը՝ այստեղ Դերենիկ Դեմիրճյանի ծաղրանկարներից երկուսը, որ կներկայացնենք այս անգամ, նամակ-գծանկարներ են: Դեմիրճյանը հաճախ գծանկարներ էր անում իր ստեղծագործությունների, նամակների էջերին: Այդպիսի մի նկար նա արել է 1898 թ. մարտի 15-ին Թիֆլիսից Ավետիք Իսահակյանին գրած նամակում: Սաղարթազուրկ ծառի և լճակի գծապատկերի տակ նա

Կոմիտասի քառյակի առաջին դարը

Կոմիտասի անվան լարային քառյակն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ Լեգենդար երաժշտախումբն այս երկարուձիգ տարիների ընթացքում ունեցել է անհաշիվ տպավորիչ համերգներ, հայ և օտարազգի ունկնդրին ներկայացել ոչ միայն կոմիտասյան, հայկական դասական երաժշտությամբ, այլև համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Երաժշտասեր հանրության հետաքրքրությունն

Ծաղրանկարիչ Դերենիկ Դեմիրճյանը(1)

Որքան էլ թվա, թե դասականներն ուսումնասիրված և ներկայացված են լիարժեք, այդուհանդերձ նրանցից շատերի արխիվները լեցուն են այնպիսի նյութերով, որոնք անակնկալի են բերում մեզ հաճախ: Ասվածը միայն գրողներին չի վերաբերում: Այս անգամ՝ Դերենիկ Դեմիրճյանի արխիվում հերթական պրպտումներից հետո, մենք գտել ենք արտասովոր նյութեր, որոնք

Կարինե Ռաֆայելյան, Լռությունից անդին (5)

Սկիզբը՝ այստեղ Մաս 5 Ես, իհարկե, Դանիայի արքայազնը չեմ… Ես կաթիլ առ կաթիլ չպարպված սեր ու ջերմություն եմ կիտել հոգուս ամբարներում, որ հրաբխի պես հիմա ամեն րոպե կարող են դուրս ժայթքել հիվանդ ցնցումներից: Եվ որպեսզի կանխեմ աղետն աննախադեպ, լռության պատնեշ եմ դրել մեր

«Հայը. ինքնանկարը»՝ ինքնաճանաչումի ձևաչափ

Մեր ընթերցողին ենք ներկայացնում Կարինե Ռաֆայելյանի հրատարակած «Հայը. ինքնանկար» ժողովածուն և հեղինակի գրականագիտական դիտարկումները դրանում ընդգրկված նյութի շուրջ: Գիրքը կարևոր ասելիք է պարունակում մեր տեսակի, ինքության և ինքապահպանման գաղտնիքի վերաբերյալ, թեմաներ, որոնք առավել քան սրված, շեշտադրված են արդի ժամանակներում: Տեղեկացնենք, որ «Հայը. ինքնանկար»

Կարինե Ռաֆայելյան, Լռությունից անդին (4)

Սկիզբը՝ այստեղ Մաս 4 Էս ի՜նչ կարգին տեղ է եղել բանտը *** Մենք դժբախտների ընտանիք ենք: Բայց ցավն էն է, որ բոլորս էլ երջանիկ լինելու արժանի ենք: Ամենաշատը՝ դու, Մարո: Դու իսկապես մեծ հոգի ունես, իմ ճանաչած կանանցից ամենաանմեղն ես, ամենահոգատարը, բայց քո

Բանաստեղծական լրումների գունապնակը

Գեղեցիկ Մարգարյանի «Լուսնի լրումներ» ժողովածուն հեղինակի վեցերորդ գիրքն է, երրորդ՝ բանաստեղծական ժողովածուն: Գիրքը համակրելի է դառնում՝ այն դեռ չբացած. կազմին՝ Հակոբ Հակոբյանի «Անդորր» ստեղծագործությունն է: Սկսում ես թերթել ու դարձյալ գրականությունից շեղվում ես դեպի կերպարվեստի մուսան: Գրքի ձևավորումը շատ կարևոր գործոն է Գեղեցիկ

Կարինե Ռաֆայելյան, Լռությունից անդին (3)

Սկիզբը՝ այստեղ Մաս 3 Իմ տունն Արցախն է, իմ ընտանիքը՝ էս տղերքը *** Ռեստորանի ոչ ընդարձակ սրահում արագ-արագ իր առջև դրված ափսեն էր դատարկում ուսագլխից մինչև արմունկը վիրակապված զինվորը, որ Ասկերանի զորամասի վարորդն էր: Մի շաբաթ պառկել էր հոսպիտալում, իսկ էդ օրն ինքնագլուխ