Արամ Ալավերդյան, Ռուզի*

Փետրվարի քսանից հետո աշնանահերկից կամաց-կամաց շոգի է բարձրանում, տափը զգացական հևում է: Կարտիֆիլը հողը գցելու ժամանակն է, եղանակը հանկարծ փոխվի, գլխին ձյուն դնի՝ վնաս չկա, ձյան տակ սերմն ավելի տաքուկ է ծիլ տալու: Մերուժը շղթան քաշում է, հոսանքը հասցնում այգու տկողնատակ՝ մագնիտոֆոն միացնի:

Գարնանամուտը Առաջաձորի հանդում…

Լուսանկարները՝ Արամ Ալավերդյանի

Արամ Ալավերդյան, Մեղանչումի ժպիտ

…Իսկ հիմա, ուշադրություն. Կիևյանից իրեն նետելու գնացող աղջկա hետևից եմ ուզում հասնել, ասել. -Քո՛ւյր իմ, արի ծանոթանանք, անունս Արամ է: Մի րոպե, ներեցեք հանդգնությունս, ուզում եմ Ձեզ հետ ծանոթանալ, սպասե՛ք, բան եմ ասում Ձեզ, շատ կարևոր բան, հավատացեք: Սպասեք ասեմ՝ էլի ի՜նչ կանեք-կանեք:

Արամ Ալավերդյան, Բրետի հետ

                                                   Նամակ՝ Ս. Ա.-ին… ….Սարի մեղր կերե՞լ ես երբևէ, մեջը՝ սադափե, արևկա համ,- գրեցի նրան:- Առանձնակի քաղցր-մեղցր չէ, հազիվ անուշելու թավշե բույր ունի, անարատ համ, ի՜նչ համ, ռունգերդ են համտեսում կարծես, պուտը չի հասնում քիմքիդ խոռոչը, չի հալչում բերանիդ մեջ, լեզվի, շուրթերի արանքում

Արամ Ալավերդյան, Ֆուլթոնի ելույթի հետքերով

                                      …Արտուշի երեսն էլ՝ գործից հետո պիտի թրաշվի: Հոգնած եմ լինելու կեսօրնանց, սովորաբար, անհաջող պիտի երեսհատը կարգի բերվի: Նրա սիրողական վարսավիրն եմ, այնքան էլ մազը կոշտ, մեղա՜ քեզ, տարեց մարդ է՝ մազափունջը սև սաթ, գլխից ընկած մազ չունի. Վասոն՝ ընդամենը քսան տարեկան, շինելը

Արամ Ալավերդյան, Փարքերի աղաղակը

Հեռավոր մի շեն, պատկերացնենք՝ անունը Հայադ, մարդիկ երաժշտությունից անլուր, չեն լսել երբեք երգն ինչ է, մի վայրկյան ընդունենք այդպես, ինչպես ասում են՝ հիպոթետիկորեն, կարճամետրաժ կինո սարքելու ենք գնալու:  Հայադեցիք երգի հետ իսպառ գործ չեն ունեցել երբեք, անհեթեթ այսպիսի մի իրավիճակ է, յամանը տարած

Արամ Ալավերդյան, Սյուռի հեզության մեջ

           «Ճգնավորի քերծից աստված Ջոդ անունով գայլի հետ իջել է շեն: Ջոդը գանգատ է գնացել աստծու մոտ, թե՝ էս էլ քանիերորդ անգամ արդեն որսկանն իրեն կրակում է. Աստվա՛ծ, հոգիս առ միանգամից տար, կամ էս մարդկանց հետ իմ հարցերը լուծիր…»:            Նա իրիկունվա