Ժողովուրդը` գեղանկարչի սերը

19-րդ դարի ռուսական գեղանկարչությունը յուրահատուկ և հարուստ է իր բազմաթիվ հիասքանչ ու անզուգական կտավներով։ 19-րդ դարը ռուսական գեղանկարչության վերելքի փառահեղ ժամանակաշրջանն էր, որտեղ կողք կողքի ապրում-ստեղծագործում էր ռուսական կերպարվեստի մի ամբողջ աստղաբույլ` Շիշկին, Լևիտան, Կրամսկոյ, Բրյուլով… Այդ աստղաբույլում իր առանձնահատուկ տեղն ունի Վասիլի Պերովը

Ռուբենս. Մի նկարի պատմություն

Ֆլամանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը (1577-1640 թթ.), որը համարվում է նիդերլանդական բարոկկոյի հիմնադիրը նկարչության մեջ, ապրել է հագեցած ու ստեղծագործական բեղուն կյանք։ Որոշ ժամանակ ապրել է Իտալիայում, եղել  Վինչենցո Գոնզագայի պալատական նկարիչը։ Որպես դիվանագետ աշխատել է Իսպանիայում, Անգլիայում,  սակայն հիմնականում բնակվել է

Փանոս Թերլեմեզյան. «Սանահինի վանքի գավիթը»

Մեծանուն հայ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի (1865-1941 թթ.) կտավներից մեկն է սա: Առաջին հերթին այս գեղանկարչի մարդկային նկարագիրն է, որ պետք է յուրաքանչյուր հայի կողմից արժանանա ուշադրության և ընդօրինակման՝ թեկուզ հենց այն բանի համար, որ ծնված լինելով Վանում, ընդվզել է թուրքական իշխանությունների դեմ, և

Ռեմբրանդտ. «Անառակ որդու վերադարձը»

Աշխարհահռչակ գեղանկարիչ Հյորմենս (ճիշտ արտասանությունը) վան Ռեյն Ռեմբրանդտի լավագույն կտավներից մեկը «Անառակ որդու վերադարձը» կտավն է, իր վերջին ստեղծագործությունը: Ռեմբրանդտը ծնվել է Լեյդենում 1606 թվականին և մահացել է 1669 թվականին: Այսինքն այս կտավի ծննդյան տարեթիվն է 1669: Բայց Ռեմբրանդտը այն վրձնել է մի

Հովհ. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի առանցքային մի քանի հարցերի քննություն

  Հ. Թումանյանը իր գրական ժառանգությամբ այնքան խորն է նստած յուրաքանչյուր հայ մարդու հոգում` սկսած մանկության տարիներից, որ թվում է, թե Թումանյանի մասին ամեն ինչ գիտենք, ամեն բան ասվել է Թումանյանի մասին, նրա գրական ժառանգությունը ուսումնասիրվել է բազմակողմանիորեն։ Եվ որքան մեծ էր մեր

Վահրամ Գայֆեճյանն ու Եվրոպական գեղանկարչությունը

Միջնադարյան եվրոպական գեղանկարչության մեջ հաճախ կարելի է հանդիպել կտավների, որտեղ պատկերված այս կամ այն առարկան հեղինակի առաջադրած պայմանականությունն է, հուշումը։ Այլ կերպ ասած՝ առարկան վրձնվել է կոմպոզիցիոն կառուցվածքի հագեցվածության առումով, սակայն ունի գործառնական այլ նշանակություն՝ հեղինակի մտահղացմանը համահունչ։ Մի դեպքում դա կարող է

Կտավը՝ ձոներգ մայրերին

Ստեփան Աղաջանյան, «Մոր դիմանկարը» 19- րդ դարի 80-90 -ականներից սկսած` հայկական գեղանկարչությունը սրընթաց վերելք ապրեց։ Եվ առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ ասպարեզ էր մտնել մեծատաղանդ գեղանկարիչների մի աստղաբույլ (Մ. Սարյան, Գ. Բաշինջաղյան, Ե. Թադևոսյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ս. Աղաջանյան, Հ. Արծաթպանյան,

Մի կտավի պատմություն

«Փաթթոցով աղջիկը» Միջնադարյան Եվրոպական գեղանկարչության մեջ քիչ չեն այն ստեղծագործությունները, որոնց հեղինակները առ այսօր մնում են անհայտ, կամ երկար ժամանակ այս կամ այն կտավը թյուրիմացաբար վերագրվել է մեկ այլ գեղանկարչի։ Այսպես, օրինակ, սույն աշխատանքը երկար ժամանակ անվերապահորեն համարվել է 16-17-րդ դարի իտալացի գեղանկարիչ