Ամփոփելով կինոտարին

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան «Բուխարու սրահում» Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանի մասնակցությամբ կայացավ մամուլի ասուլիս։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ հայկական կինոյի

Ինչպես ընդունեց Փարաջանովը տիկին Դը Գոլին

Հուլիսի 20-ը Սերգեյ Փարաջանովի մահվան օրն է: Այս հրապարակումով կփորձենք վերապրեցնել նրա՝ արկածներով լի կյանքի անօրինակ դրվագներից մեկը:   «Մի հրաշագործ, որ ոչնչից կարող է կերտել ամեն ինչ, մի խենթ, որ վարդերի ճամփան մի կողմ թողած, բոբիկ ոտքերով քայլում է, քայլում է կրակների, փշերի

Փարաջանովապատում՝ շքեղ հայերենով 

2011 թ․ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էր հունգարացի տաղանդավոր կինոռեժիսոր Բելա Տարը, որի բազմաթիվ պատկառելի մրցանակներին Երևանում ավելացավ ևս մեկը՝ «Փարաջանովի թալերը»:  Նրա հետ զրույցի ընթացքում հարցրի, թե ինչ հիշողություններ ունի՝ կապված Սերգեյ Փարաջանովի հետ։ Բելա Տարը ժտաց, ասաց՝ հիշում

Վազգենը՝ սպարապետ պատվանունով

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմը ժանրային առումով կենսագրական հերոսապատում է, և սահմանափակվելու ենք այդ դիտանկյան մեջ: Ավելի լայն ռակուրսով՝ իբրև գեղարվեստական ստեղծագործություն քննարկելիս, բախվելու ենք սցենարական գծի անհետևողական պարզունակության, մեկ տասնամյակում (1988- 1999 թվականներ) բոլորիս կյանքում ու աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունների յուրովի կամ

Հայ կինոյի օր․ մեկդարյա «Նամուս»

Ապրիլի 16-ը Հայկական կինոյի օրն է։ Հրապարակումը նվիրվում է այդ օրվան։ Հաշվի առնենք նաև, որ «Նամուս»-ը նկարահանվել է 1925 թվականին, ասել է թե՝ հայկական առաջին խաղարկային ֆիլմը բոլորել է իր մեկ դարը։ Հետևաբար, երկու նշանակալի իրադարձությունների համատեքստում արձակագիր, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանի

Բարի տարեդարձ, Մաեստրո

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանն այս տարի հոբելյար է․ լրանում է նրա բեղուն կենսագրության 70-ամյակը։ Ardi.am-ը սիրով շնորհավորում է Մաեստրոյին՝ մաղթելով ստեղծագործ կյանքի երկար տարիներ՝ իր գեղեցիկ ընտանիքի և մտերիմների ջերմ միջավայրում։ Ներկայացնում ենք մի ծաղկաբույլ՝ տարիներ շարունակ նրա հետ ունեցած

Համասյանի մեղեդու ու ճապոնական պատմության հաջողված երկխոսությունը

Հայաստանում ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակում հնարավորություն ընձեռնվեց դիտելու ճապոնացի դերասան, ռեժիսոր Ջո Օդագիրիի առաջին լիամետրաժ խաղարկային «Մի մակույկավարի պատմություն» ֆիլմը։ Ընդհանրապես երբ խոսում ենք ճապոնական կինոյի մասին, միանգամից մեր աչքերի առաջ են հայտնվում Ճապոնիայի ինքնատիպ բնապատկերները։ Եվ ինչքան էլ դասական դարձած ճապոնական

Համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմը Հայաստանում է

Ավստրալիայում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է: Սիդնեյում օգոստոսի 16-ին՝ Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: