Մենախոսություն չգրված վեպից

Մերի՞… Ձայնդ փոխված է, հո մրսած չե՞ս, այսօր ցուրտ է ու քամոտ… Փառք Աստծո… Այո, ես աստվածապաշտ եմ, ինչ է՝ նորությո՞ւն է քեզ համար, բա ինչո՞ւ եմ Մարիամ Աստվածածնի նկարը մեր ննջարանում կախել, ուրեմն հավատում եմ։ Դու էլ հավատա, եթե մինչև այս րոպեն

Կարեն Սմբատյան․ «Պատառիկներ օրագրից» (3)

Ardi.am-ը ներկայացնում է հատված անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի օրագրությունից, որ նա վարել է տարիներ շարունակ։ Դրանցում արվեստագետի խոհերն ու մտորումներն են ամենատարբեր խնդիրների և երևույթների մասին։ Իմ հոր ու Գառնիկ Նիկողոսյանի հետ երկու օր գիշերեցինք պատմության ուսուցիչ Մամեդի տանը։ Ես, որ չէի կասկածում

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (2)

Սկիզբը՝ այստեղ …Լուսաբացին նետվեցի գիշերային սառնության մնացորդներով թարմացնող ալիքների գիրկն ու դուրս եկա․ նա իսկապես անհետացել էր, ինչպես ցողը կեսօրին։ Մի պահ դա պակաս հավանական թվաց, քան եթե ընդհանրապես եղած չլիներ, միայն իմ երևակայության, այս դեպքում՝ ակնհայտորեն հիվա՛նդ երևակայության ծնունդը լիներ։ Բարձրացա հյուրանոցի

Ալիս Հովհաննիսյանի նպատակասլաց լավատեսությունը

Ալիս Հովհաննիսյանը թե՛ իր գրականությամբ, թե՛ իր կենսափիլիսոփաիությամբ անկոտրում լավատես է: Նա նպատակասլաց լավատեսությամբ իր մերձավորներին և ընթերցողներին տանում է դեպի լուսավորի, աստվածայինի, ազգայինի հաղթանակն ու անում է դա համոզիչ, աներկբա կերպով: Նրա այս հավատամքը առավել ընդգրկուն դրսևորման է հասել երեք վեպերում, որոնց

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ

Նախաբան Սովորական, իրարից չտարբերվող օրերից մեկն էր: Խճճված անհայտ-անծանոթ հեղինակների տխուր-միանման պատմվածքների մեջ, դրանք միայն թերթելով` ձևացնում էի, թե կատարում եմ ամսագրի գրական աշխատակցի` սեղանի հետ ինձ ժառանգված պարտականություններս, երբ բաց դռնից հնարավորինս անաղմուկ ներս սողոսկեց ու կիսաձայն բարևելով՝ սեղանիս մոտեցավ քսանամյա մի

Ինքնազոհաբերման պատրաստ լինելու գիտակցությունը՝ հայ կնոջ բնութագրի առանցքային գիծ

(Դ. Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» և «Ավելորդը» ստեղծագործությունների համեմատական քննություն) Դ․ Դեմիրճյանից հրատարակված բազմահատոր ստեղծագործություններից ընթերցողին քաջածանոթ «Ավելորդը»  պատմվածքը (1916թ.) և դեռևս անտիպ, շատերին անհայտ «Հովնան մեծատուն» դրաման (1918-1919թթ.) շոշափում են հայության ճակատագրի աղետալի իրադարձություններից մեկի՝ Մեծ եղեռնի հետևանքով մարդու հոգեկերտվածքի խեղմանը վերաբերող և

Վահագն Ամիրջանյան․ Հեղափոխական սեր

Թաթոսը այդ օրը երկար մտածում էր Միլենայի մասին, հիշում, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին ցույցերի ժամանակ, այն նույն ցույցերի, երբ մենք բոլորս մի բռունցք դարձած, Մարիոյի հերոսի նման հաղթեցինք դևին, բայց մեր արքայադստերը չհասանք: Թաթոսը, սակայն, հասավ: Նկարվեցին ճաղավանդակների մոտ, գրկեցին իրար վրանի

Ադալյանները, խաղաղության աղոթքն ու ամերիկյան խճանկարը

Սեդա Ադալյանի հետ մեր զրույցի առիթը «Ամերիկյան խճանկար» հուշապատումն է («Վան Արյան» հրատարակչություն)։ Ժամանակի վավերական պատկերն ուրվագծող գրքի մասին զրույցը մեզ տեղափոխեց 90-ականներ․ արտագաղթ, կարոտ, աշխատանք ԱՄՆ-ում, վերադարձի սպասում․․․ Իսկ հիշողությունների հեղեղը վավերապատում-զրույցը տարավ այլ ուղղությամբ՝ դեպի Հին Երևան՝ Նար — Դոս փողոց,