Անի Անտոնյան․ Մոր անունը
Արշալույսը մտավ գոմ ու մինչև պռունկը խոտով լցված մսուրի կողքին գտավ Նաղըշին, որը սաստիկ ցավից փորը գետնին էր քսում: Կենդանու մսոտ վիզը մեկումեջ ջղաձգվում էր, աչքերն արյուն էին կապել: Անասնաբույժն ախտորոշեց մարսողական խանգարում։ Դա պատճառ դարձավ, որ ութ տարվա կյանքի մեջ առաջին անգամ






