Միքայել Բադալյան․ Կիսվիր խնձորով

 — Եվ քաջ արքայազնը հաղթեց չար դևին և ազատագրեց իր սիրելի չքնաղ դիցուհուն: Նրանք ամուսնացան և միասին երջանիկ ապրեցին մինչև խոր ծերություն… — Բա հետո՞, պա՛պ… — Հետո երկնքից ընկավ չորս խնձոր, երկուսը՝ լսողներին , մեկը՝ պատմողին, այսինքն՝ ինձ, մյուսն էլ… — Մյուսն

Արամ Ալավերդյան. «Իզաբել, Իզաբել․․․»

Սեպտեմբերի գետնին անձրև կաթկթեց, փոշու հոտ բարձրացավ, Փոլի ձորի կեսօրվա մատղաշ, խամ քամին թարմ օդով լցրեց դպրոցի դատարկ բակը։ Մենավոր ձմեռնենի տանձի ծառը, մեկուսի սվսվալով, բարեբեր աշնանամուտի հովից թռչել ուզեց: Զանգն ահա կհնչի, դպրոցի միջանցքները կենարար որոտ կբռնեն, դասից քաղցած երեխաները աշխույժ աղաղակով

Վիլյամ Սարոյան մեր Արցախը

Մեզ մոտ՝ Խաչենագետ, ազգականին բարեկամ են ասում, հեռո՜ւ-հեռավորին ասում են. — Տոնդ շինվի՛, էշը մոխրումը թավուլ ա տըվալ: Ծառի նման՝ շոշից, սերմից ծիլ տա՝ հասնի երկնքին, բողբոջ, ծաղիկ տրաքի, պտուղ բերի՝ արմատը մտիցն ընկնի: Մեր Ասյան է (անձնագրով՝ Կարապետյան Հասմիկ Արամովնա)՝ ինձ մեծացրած

Վահան Տեր-Ղազարյան, Տիպանգո (վիպակ)-9

Դեն Ալարոդ Սկիզբը՝ այստեղ — Այսպիսով, ես ձեզ ասում եմ, որ ստատիկ վիճակում դիտելիս մեր աշխարհը երեք տեսակներից բաղկացած մի համակարգ է։  Ըստ ծագման հերթականության՝ այդ երեք տեսակներն են՝ Հանքային աշխարհը, Բուսական աշխարհը և Կենդանական աշխարհը։ Դինամիկ վիճակում դրանք երեքն էլ ունեն իրենց

Նորայր Ադալյան, Քնած Վեներան

Նրանք բնակություն հաստատեցին Դավայաթաղի հողաշեն խրճիթում, որն ուներ տափարակ տանիք, երկու լուսամուտ ու փայտաշեն հնամաշ դուռ։ Ամեն անգամ փակվել-բացվելիս դուռը սիրտ սղոցող ճռռոց էր արձակում։ Շոգ ամռանը պատերին հայտնվում էին կարիճները։ Մահճակալներում՝ փայտոջիլ։ Թաղը մոծականոց էր։ Բոլորը քորվում էին կծոցներից։ Թաղում միայն մեկ

Էմինե Ռուխկյան,Կոնֆետ Աննայի համար

Մայրամուտի ծակող արևը խանգարում էր պատուհանից հանգիստ դուրս նայել։ Չէր օգնում նույնիսկ մթնեցված ակնոցը։ Մտքերս իրար էին խառնում դիմացս նստած հետաքրքրասեր երեխայի անվերջ հարցերը մայրիկին։ Մի քանի անգամ, դիտավորյալ թե պատահական, ոտքով խփելով ինձ՝ ստիպեց ուշադրություն դարձնել իրեն։ — Մամ, էս աղջիկը սիրուն

Արամ Ալավերդյան. Թերթերուկի կինոն

Տատիս թաղում բոլորն անմարդ են: Փոլից ե՛կ մտնենք, բարձրանանք Սանթրի Սիմոնյանի բակ, Դոդոշ Ռաֆիկից սկսենք, հասնենք Դև Աշոտի սամթը, հետո՝ Իրիցանց Մուքի-Կոտի Կևերք, մինչև Շենի աղբյուր. աստված վկա, մի տուն չկա, որ շուշաբանդից տղամարդու ձայն լսվի: Մեկ-մեկ ընդամենը փեսոտենք են գալիս Ստեփանակերտից՝ զիլ

Խուլիո Ռամոն Ռիբեյրո․ Սերուցքաբլիթները

(1929-1994, Պերու)Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի Հազիվ էր մայրը դուռը փակել, երբ Պերիկոն վեր թռավ անկողնուց և ականջը փայտին հպած՝ լսեց, թե ինչպես էին միջանցքով հեռանում քայլերը: Երբ ոտնաձայները վերջնականապես մարեցին, դեպի կերոսինի օջախը նետվեց և փորփրեց վնասված օդամղիչներից մեկը: Այնտե՛ղ էր: Կաշվե քսակը