Խուան Խոսե Արեոլա․ Պաբլո
Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի Մի անգամ առավոտյան, որ քիչ բանով էր տարբերվում մյուսներից, այն ժամին, երբ ամենը առօրեական էր, երբ ժխորը՝ նման անձրևաղմուկի, լցնում էր Կենտրոնական բանկի միջանցքներն ու աշխատասենյակները, Պաբլոյի վրա իջանեց Աստծո երանությունը։ Ավագ գանձապահը կիսատ թողեց բարդ հաշվարկները և իր մտորումները






