Վահագն Գրիգորյան, Պողոս-Պետրոս

Վահագն Գրիգորյանի «Պողոս-Պետրոս» նորատիպ վեպը մեր ազգի ու նրա պետականակերտության՝ հակասականությամբ առլեցուն ճիգի 200-ամյա ընթացքն է ներկայացնում: Այդ ժամանակաշրջանի արյունալի-բեկումնային ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի բո­վով են անցնում ստվարածավալ երկի տարակերպ հե­րոս­ները։ Վիճահարույց ու սահմռկեցուցիչ փաստերով, դատողություններով, երզահանգումներով կառուցված պատումաշարն ամփոփվում է «Ինչ­պե՞ս մեզ փր­կենք մեզ­նից» վերնագիրը

«Էդիթ Պրինտ». գրքեր, որ պետք է լույս տեսնեն

Ամբողջ 2020 թվականի ընթացքում հայ ընթերցողները հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: Մասնավորապես, մինչև ընթացիկ ամսվա ավարտը ընթերցողներին կներկայացվի  ամերիկացի բիզնեսմեն, Nike ընկերության հիմնադիր,

Դա­վիթ Սա­րա­պյա­ն, «Երեք հարյուր վայրկյան»

Լույս է տեսել Արցախյան շարժման ազատամարտիկ, գրող Դավիթ Սարապյանի (Դև) (1966-1991) «Երեք հարյուր վայրկյան» ժողովածուն, որտեղ ընդգրկված են համանուն վիպակը, մի շարք պատմվածքներ և համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարը: Թարգմանությունը ռուսերենից և առաջաբանը՝ Մերի Կարապետյանի: «Երեք հարյուր վայրկյան» կինոսցենար-վիպակը արժանացել է

Արամ Ալավերդյան, Բրետի հետ

                                                   Նամակ՝ Ս. Ա.-ին… ….Սարի մեղր կերե՞լ ես երբևէ, մեջը՝ սադափե, արևկա համ,- գրեցի նրան:- Առանձնակի քաղցր-մեղցր չէ, հազիվ անուշելու թավշե բույր ունի, անարատ համ, ի՜նչ համ, ռունգերդ են համտեսում կարծես, պուտը չի հասնում քիմքիդ խոռոչը, չի հալչում բերանիդ մեջ, լեզվի, շուրթերի արանքում

Սուրեն Սարումյան, Պարոն Ն.-ի առեղծվածային սպանությունը

                           Պարոն Ն.-ի առեղծվածային սպանությունը Դիակի հայտնաբերումը                    Պարոն Ն.-ի առեղծվածային և հետագայում մեծ աղմուկ բարձրացրած սպանության մասին առաջին հաղորդագրությունը դիակի` անճանաչելիորեն կերպարանափոխված, զարհուրելի դիակի հայտնաբերումից  գրեթե անմիջապես հետո հրապարակվեց  հետաքննող լրագրողների միության «Hantcanshan.com» էլեկտրոնային կայքէջում: Միության ղեկավարը՝ կարծես փայլուն  մետաղից  ձուլված

Արամ Ալավերդյան, Ֆուլթոնի ելույթի հետքերով

                                      …Արտուշի երեսն էլ՝ գործից հետո պիտի թրաշվի: Հոգնած եմ լինելու կեսօրնանց, սովորաբար, անհաջող պիտի երեսհատը կարգի բերվի: Նրա սիրողական վարսավիրն եմ, այնքան էլ մազը կոշտ, մեղա՜ քեզ, տարեց մարդ է՝ մազափունջը սև սաթ, գլխից ընկած մազ չունի. Վասոն՝ ընդամենը քսան տարեկան, շինելը

Նորայր Ադալյան, Լռության կառուցվածքը

Ես քեզ չեմ տեսել, չգիտեմ ով ես, կա՞ս, թե՞ չկաս, բայց յուրաքանչյուր րոպե մտածում եմ քո մասին: Նույնիսկ խոր քնի մեջ: Չես հավատա՝ քնած ժամանակ ավելի եմ զգում քեզ, թվում է՝ իմ սիրտն ես, թոքերն ու ուղեղը, որն ունի հազարավոր աչքեր, որոնք հաշվում

Ժաննա Հայրապետյան, էսսեներ

Մորս տունԵս մեր տուն եմ գնում։ Մորս տուն։ Հայաստանից Վրաստան ձգվող երկար ճանապարհը ամենակարճ ճանապարհն է: Ամենահեշտը, ամենասիրունը, ամենաճիշտն ու ամենահարթը։ Գիշեր է, ու առատ ձյուն ճանապարհներին… Բայց լույսի առատություն կա ներսումս, արև ու ջերմություն… Լիքը-լիքը տաք սեր՝ ամպի չափ… Մորս տուն եմ