Օսկան Չիմչիդյանի առեղծվածը
Օսկան (Օսկար) Չիմչիդյանը ծնվել է 1867թ․, Սվազում (Սեբաստիա, Արևմտյան Հայաստան): Հաճախել է Սեբաստիայի Ղալամյան դպրոցը: Ուսումն ավարտելուց հետո սկսել է նկարել կրոնական թեմաներով` Սեբաստիայի և Շապին Գարահիսարի Հայ Առաքելական եկեղեցիների համար: Բացի կրոնական թեմաներով նկարներից, նաև ստեղծել է դեկորատիվ արվեստի գործեր, նկարել գորգանախշեր:






