Մկրտիչ Սարգսյան – 100

1999-ին նշվում էր հայ անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Սարգսյանի 75-ամյակը։ Հարցազրույցների, հրապարակումների պակաս չկար հանրապետական մամուլում։ Ես ևս մեկն էի այն լրագրողներից, որ թակեցի հոբելյարի տան դուռն ու հայտնվեցի նրա հյուրընկալ հարկի ներքո։ Գրողի որդին՝ միշտ ժպտադեմ ու բարեհամբույր Վահագն Սարգսյանը, ինձ

Պոլ Վալերի․ Միտք

Մարդն ապացուցում է, որ միտք ունի, երբ որոշակի անկախություն է ցուցաբերում այլոց ակնկալիքների նկատմամբ: Նա զարմանք է առաջացնում, և այդ զարմանքը ստիպում է նրան մի պահ ավելի ազատ, ավելի արագաշարժ, ավելի խորաթափանց երևալ նրանցից, ում հետ նա խոսում է: Նրանք մնում են զարմացած

Սիրամարգը ՝ ռենտգենյան ճառագայթների տակ

                                        Հունական առասպելները որքան էլ որ գեղեցիկ (Խորենացին հանդիմանում էր, կարծեմ, իր մեկենասին, թե՝ ի՜նչ ես հունական գեղեցիկ առասպելները թողած, տարվել պարսկական տխեղծություններով․․․), այնուամենայնիվ, «հակաէսթետիկ մուտանտներ» են ստեղծել- Մինոտավրոսը՝  նույն ինքը մարդացուլը, Գորգոնը՝ «օձախառն, օձագիսակ» կինը, Այծամարդը, և ամենանշանավորը՝ Կենտավրոսը՝ «ձիամարդը»։ Բայց մի՞թե

Վահրամ Գայֆեճյանն ու Եվրոպական գեղանկարչությունը

Միջնադարյան եվրոպական գեղանկարչության մեջ հաճախ կարելի է հանդիպել կտավների, որտեղ պատկերված այս կամ այն առարկան հեղինակի առաջադրած պայմանականությունն է, հուշումը։ Այլ կերպ ասած՝ առարկան վրձնվել է կոմպոզիցիոն կառուցվածքի հագեցվածության առումով, սակայն ունի գործառնական այլ նշանակություն՝ հեղինակի մտահղացմանը համահունչ։ Մի դեպքում դա կարող է

Ծաղրանկարիչ Դերենիկ Դեմիրճյանը (3)

Սկիզբը` այստեղ Ծաղրանկարների այս եռյակով ավարտում ենք «Ծաղրանկարիչ Դեմիրճյանը» շարքը: Այս դեպքում գրողին զբաղեցնող թեմաներն են մամուլը և աստվածաշնչյան նյութը: Այս գծանկարում դասականի երգիծանքն ուղղված է այն օրերի պարբերականներին և դրանց էջերում տպագրվող ու տպագրվել փափագող հեղինակներին: Նկարի ձախ կողմում երկու հոգու դիմանկար

Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն

«Նաիրի» հրատարակչությունը լույս է տեսցրել Հրաչյա Թամրազյանի թարգմանությունների ժողովածուն: Գրքում տեղ են գտել բանաստեղծ, գրականագետ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի՝ տարբեր տարիներին արված թարգմանությունները: Կոնստանտին Բալմոնտի, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի գործերը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողին են պարզում ռուսական Արծաթե դարի բազմանվագ ու խաղացկուն ուրվապատկերը՝

Միւս Պետիկը/ Ծննդեան 70-ամեակ Պետրոս Հերեանի

Այնճար, 1974,  Փետրուար 15 Սիրելի ընթերցող Որպէսզի կարողանաս ճիշդ պատկերացնել թէ ո՞ւր եւ ինչպէ՞ս տեղի ունեցաւ Պետիկի ծնունդը, նախ պէտք է որ նկարագրեմ մեր բնակարանը: Երբ Այնճար գիւղավանը կառուցուեցաւ, իւրաքանչիւր ընտանիքի տրամադրուեցաւ չորս հարիւր քառակուսի մեթր հողի վրայ կառուցուած շուրջ քսան քառակուսի մեթր

Զավեն Բեկյան․ Նորից Նարեկացու հետ

Նարեկացու Մատյանը վերընթերցելիս միշտ ինձ իրեն է «գամում» գլուխ ԽԶ, Բ հատվածը։ Այն հավանաբար շատ է գրավել նաև Պ․ Սևակին, ով ըստ Ա․ Արիստակեսյանի հիշատակության՝ Մատյանն աշխարհաբարի փոխադրելու գործն արդեն սկսել էր և իր եղերական մահվանից առաջ հենց այս հատվածից էր սկսել փոխադրությունը։