«Մեր առաքելությունը գիրքը տարածելն է»
«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Բուկինիստ»-ի 90-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումը, որի ընթացքում հայտարարվեցին «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ի հաղթողների անունները։ Յուրաքանչյուր անվանակարգում առաջադրվածները հինգն էին: «Լավագույն ոչ գեղարվեստական գիրք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը» («Վերնատուն» հրատարակչություն), «Տարվա լավագույն մանկական գիրք» անվանակարգում՝






