Արուս Ոսկանյանի արխիվից

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում են պահպանվում հայ բեմի երախտավոր Արուս Ոսկանյանի մասունքները։ Դերասանուհու հովհարը, լուսանկարը՝ մետաղյա շրջանակով, թիթեռնակերպ կախազարդը ներկայացնող ցուցափեղկը պատմում է այդ իրերի տիրուհու բեղմնավոր կյանքի այս կամ այն դրվագի մասին։ Արուս Ոսկանյանի հովհարը և լուսանկարը *** Արուս

Գրիգոր Գրիգորյան․ Մարիամը

-Ներս արի։ -Չէ-չէ, ներս գալու համար չեմ եկել։ -Հա, ոչինչ, Մարիա՛մ, մտի, մարդավարի կնստենք։ -Չէ՛, եկել եմ, որ ասելիքս ասեմ, չեմ եկել, որ ներս մտնեմ։ -Հա, բայց հո դրսում․․․ -Ներս չե՛մ գալու, Սյուզի՛, եկել եմ խոսելու համար․․․ -Լա՛վ,- արհամարհաբար ասաց կինն ու ձեռքերը

Պատկերուկները՝ կետադրական նշաններ, կամ՝ դեղին դեմքերի հմայքը 

Եթե Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները տեսնեին այսօրվա մեր հաղորդակցումը համացանցում, հավանաբար կմտածեին, թե բոլորս վերադարձել ենք ժայռապատկերային գրությանը։ Սակայն իրականում տեղի է ունենում մի շատ հետաքրքիր լեզվական էվոլյուցիա․պատկերուկները («էմոջի» բառի մեր պայմանական թարգմանությունը) դադարել են պարզապես տեքստի «զարդարանք» լինելուց և ստանձնել են

«Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին:Բացման խոսքով հանդես եկան Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյանը, կինոգետներ՝ Գարեգին Զաքոյանը և

Դիլիջանում կբացվի Հայաստանի համար եզակի «Հայկական գործվածքի թանգարանը»

Դիլիջանում փետրվարի 7-ին, ժամը 13:30 Կալինինի 5 հասցեում կբացվի Հայաստանի համար եզակի «Հայկական գործվածքի թանգարան»-ը։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես կգա նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։ Նոր մասնագիտացված ցուցադրությունը

Վիլյամ Սարոյան․ Լաուրա, անմահ

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը Տունը կողպված էր, մթին, մռայլ, ինքն իր ներսում և այնտեղ  իմ հոգին էր և իմ եղբայրը, իսկ բակում՝ բարձր ու սև նվենու ծառը,  գետաքարից էլ հոծ, անթռչուն, գիշերվա խորունկ ջրափոսում, տան սանդղամուտքը բաց նայում էր իմ վախին, պատուհանները քմծիծաղում

Ժամանակի և  տարածության  մեջ  հայտնված  հոգին

            Հիմա՝ հայտնվա՞ծ, թե՞, ասենք․․․ ընկած։ Սկեպտիկներն ասում են՝ ընկած, մի պատահական, անհեթեթ բան, հոռետեսները՝ դեպի հեռուն ու․․․ հոռին գնալով, ասում են՝ պատժված, այսինքն՝ անկյալ, ինչպես սատանան՝ Անկյալ հրեշտակը՝ անկելաբար պատժված։ Լավատեսներն ու հավատացյալները ասում են՝ հայտնված, ասում են՝ ժամանակի և տարածության մեջ հոգու

Անիմացիոն պատմություններ

Գրականությունը՝ որպես արվեստի ձև, գործում է «խոսքի» հայեցակարգով, որն իր հերթին առաջացնում է կայուն, հաստատուն և սինթեզված անվերջ գեղարվեստական պատկերներ, որոնք առաջանում են ընթերցողի մտքում։ Իսկ կինոյում ոչ թե «խոսքն» է լեզվի հիմնական միջոցը, այլ՝ պատկերների ամբողջությունը։ Կարճ ժամանակահատվածում տեսողական պատկերները համակցելու հնարավորությունը