Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառումը 40-ամյա թանգարանում
Վերջերս Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվեց «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Յուրօրինակ ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։ Այս նոր ձևաչափը կնպաստի այցելուների թվի աճին, մանավանդ Ծաղկաձորը հանրապետության զբոսաշրջության






