«Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ…»

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը «խոսում» է զինվորի հետ, ունի «պայմանավորվածություն»՝ մշակութային թիկունքն էլ ամուր պահելու։ Նախ չարենցյան կոչերով փորձեց ոգևորել հայությանը, հյուրընկալեց արցախցի փոքրիկներին, որոնցից շատերը դեռ չէին հասցրել Չարենցի ստեղծագործություններին ծանոթանալ։ Իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաները թանգարանային շրջայցերի միջոցով ծանոթացան Չարենց գրողին,

Բիզնեսն արվեստում. Ասլամազյաններ

Սեպտեմբերի 26-ին  Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի կունենա պատկերասրահի խանութի բացումը։ Թանգարանային խանութի նորարարական այս նախագիծը մարզային արհեստագործներին կապում է տեղական թանգարանների հետ` Հայաստանում թանգարանային խանութների նոր մոդելի փորձարկման նպատակով: Միջոցառմանը ներկա մարդիկ հնարավորություն կունենան տեղում ձեռք բերելու հայ վարպետների ձեռագործ

Խրիմյան Հայրիկ-200

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ծրագրի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ներկայացնում է ցուցադրություն՝  նվիրված կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական և գրող Մկրտիչ Խրիմյանին (Խրիմյան Հայրիկին)։ Ցուցադրվող  նյութերը (վավերագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր, նամակներ և այլն) ներկայացնում են Խրիմյան Հայրիկի կյանքի մինչ

Մամուլի թանգարան Վիետնամում

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բացվել է մամուլի թանգարան:  Այցելուները կարող են տեսնել 19-րդ դարի վիետնամական մամուլին առչվող  ամեն ինչ` թերթեր, տեսախցիկներ, արխիվային կադրեր: «Մենք բացել ենք Վիետնամի մեդիա թանգարանը, քանի որ ունենք մեդիա ազատություն»,- այսպիսի մեկնաբանություն է թողել թանգարանի հիմնադիր տնօրեն Չան Թխի Քիմ

«Առաջին հայտը ստացել ենք Արցախից… միանգամից հասկացանք՝ մեկնարկը հաջողել ենք»

Օրերս մեկնարկած «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի մասին զրուցել ենք Հովհանես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն, մրցույթ-փառատոնի ղեկավար Աշոտ Հարությունյանի հետ։ — Ո՞վ է «Յոթը սարի ետևում…» մրցույթ-փառատոնի մտահղացման հեղինակը։ — Մրցույթ-փառատոնի միտքը՝ ավելի ճիշտ սաղմնային միտքը, առաջացել էր Հովհ. Թումանյանի թանգարանի մանկական կրթական ծրագրերի

Պարույր Սևակի հիշատակի օրը՝ առցանց

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է: 49 տարի առաջ հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը ավտովթարի զոհ դարձավ:  Ինչպես և ընդունված է այսպիսի անհատականությունների դեպքում, ժողովուրդը շարունակեց ապրեցնել իր տաղանդավոր զավակին չխամրող հիշողությունների տիրույթում՝ ամեն տարի նրա մահվան տարելիցին հոծ խմբերով այցելելով Զանգակատուն գյուղում

Ընդերքի հարստությունները (լուսանկարներ)

2004-ից սկսած՝ ապրիլ ամսվա առաջին կիրակին նշվում է որպես Երկրաբանի օր: Ardi.am-ը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում պահպանվող ցուցանմուշների շարք: Շնորհակալություն ենք հայտնում թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանին՝ լուսանկարները տրամադրելու համար:

100-ամյա պատմություն

Հայաստանի ազգային պատկերասրահը #100ամյապատմոթյուն խորագրով առցանց նախագծի շրջանակում ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է տարբեր տարիների լուսանկարներ, որոնք, նրանց իսկ բնորոշմամբ, խոսուն վկաներն են Պատկերասրահի 100-ամյա գործունեության: «Եթե ունեք արխիվային լուսանկարներ Ազգային պատկերասրահի ֆասադի, վերակառուցումների, ցուցասրահների և պարզապես հին երևանյան հուշերի վերաբերյալ, ուղարկեք մեզ,