Չենք սպասելու, որ այցելուն գա թանգարան, գնալու ենք այցելուի մոտ

Ստեղծվել են կրթական տարբեր ծրագրեր ներառող փաթեթներ Մշակութային կյանքը, չնայած դժվարություններին, վերսկսվում է։ Համավարակը պարտադրեց մշակութային դադար, ներկայանալու առցանց ձևաչափեր, պատերազմը գլխիվայր շրջեց կյանքը։ Ի՞նչ նոր մարտահրավերների առաջ են կանգնած մշակութային օջախները, որո՞նք են լինելու առաջնահերթ քայլերը նոր տարում։ Թեմայի շուրջ զրուցել ենք

Քանզի կյանքը կրծել է հացը․․․

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է փշրանքներ։ «Իսկ ինչու փշրանքներ և

Մարդը և քարը. տարաբնույթ առնչություններ

                    ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը դեռևս անցյալ տարի տվել էր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի 145-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսի մեկնարկը՝ առցանց հարթակում: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկար ժամանակ հնարավորություն չկար կազմակերպելու ցուցահանդեսի բացումը թանգարանի սրահներում, թեև համացանցում հանրայնացվել էր ցուցահանդեսի մասին պատմող ընդարձակ

Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառումը 40-ամյա թանգարանում

Վերջերս Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվեց «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Յուրօրինակ ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։ Այս նոր ձևաչափը կնպաստի այցելուների թվի աճին, մանավանդ Ծաղկաձորը հանրապետության զբոսաշրջության

… Մի գըդակ ա, հո մի քուրք չի

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցներնու թանգարանի բարեկամները սկսել են #գըդակներ գործել սահմանապահ զինվորների համար: Թանգարանում կենտրոնացել են ձեռագործով զբաղվող կանայք, որոնք պատրստակամորեն և կարճ ժամանակահատվածում գործում են #գըդակներ: Սակայն վերջացել է թանգարանի ձեռք բերած թելերի մեծ խմբաքանակը. նրանք ովքեր կարող են կազմակերպել թելերի տրամադրումը,

Ցուցահանդես-վաճառք՝ Հյուսիսային պողոտայում

Այսօր ժամը 12:00-18:00-ն, Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Այն կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։

Ես իմ անուշ Հայաստանի

Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այս օրերին թանգարանի առցանց հարթակում (https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents) ֆլեշմոբի ձևաչափով ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների  կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթքի ընթերցանությունները։ Բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով (շվեդերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, չինարեն, հունարեն, հնդկերեն և այլն)  հնչեցնելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ թանգարանի միջոցով հայտնում են

Թանգարանից ռազմաճակատ

ԳԱԹ մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հերոսաբար մեր հողը պաշտպանող քաջերին աջակցելու նպատակով վաճառքի է հանել իր տրամադրության տակ եղած գրքերը, որոնք նախատեսված էին տուն-թանգարանի դաս-վիկտորինաների լավագույն մասնակիցներին իբրև պարգև հանձնելու համար: Բոլոր գրքերի համար սահմանվել է մեկ ընդհանուր խորհրդանշական գին՝ 1000 ՀՀ դրամ.