Պարույր Սևակի հիշատակի օրը՝ առցանց
Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է: 49 տարի առաջ հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը ավտովթարի զոհ դարձավ: Ինչպես և ընդունված է այսպիսի անհատականությունների դեպքում, ժողովուրդը շարունակեց ապրեցնել իր տաղանդավոր զավակին չխամրող հիշողությունների տիրույթում՝ ամեն տարի նրա մահվան տարելիցին հոծ խմբերով այցելելով Զանգակատուն գյուղում






