Լուսանկարչի արվեստանոց․ Ռոբերտ Բաբայան
Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Ռոբերտ Բաբայանն է։ -Լո՞ւյս, թե՞ ստվեր։ -Լույս իհարկե, առանց լույսի ստվեր էլ չի լինի: Լավ լուսանկարի համար անհրաժեշտ են երկուսն էլ, նրանց ճիշտ հավասարակշռությունը: -Սև-սպիտա՞կ, թե՞ գունավոր։ -Անձամբ նախընտրում եմ սև-սպիտակը..․ Ինչ-որ անբացատրելի դրամատիզմ կա դրա մեջ: Գույները աչք են






