Անվերջ փնտրտուք՝ Անդեմության միջավայրում

                 Արվեստը միշտ եղել է մարդու հոգու և ժամանակի արտացոլանքը, այն միջավայրը, որտեղ ստեղծագործողը կարողանում է փոխանցել սեփական ներաշխարհը և արթնացնել դիտողի մտքերն ու զգացողությունները։ Մարտի 9-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ գեղանկարիչ և բեմանկարիչ Արեգ Միրիջանյանի «Անդեմ խաղ»

Օլաֆուր Էլիասսոն․ «Ես փորձում եմ մարմինը դնել մտքի մեջ, իսկ միտքը՝ մարմնի»

Օլաֆուր Էլիասսոնն իսլանդա-դանիական ծագմամբ ժամանակակից արվեստագետ է, որի այցեքարտը լայնածավալ ինստալյացիաներն ու քանդակներն են։ Նա վարպետորեն օգտագործում է լույսը, ջուրը, մառախուղն ու օդի ջերմաստիճանը՝ սովորական տարածությունը վերածելով զգայական փորձառության, որտեղ դիտողը դառնում է արվեստի գործի անբաժանելի մասը։ Ներկայացնում ենք արվեստագետի հետ հարցազրույցը։  Ardi.am

Վահե Քաչայի «Փարիզյան պատկերներ» պատմվածքի մասին

Արևմտահայ գրող Վահե Քաչայի (1929-2003) վեպերի ու վիպակների մեծ մասին բնորոշ է տիրող իրականության արատների քննադատությունը, պատերազմի դատապարտումը։ Քաչայի ստեղծագործության մեջ նկատելի է էքզիստենցիալիզմի փիլիսոփայության որոշակի ազդեցությունը։ Ստեղծագործել է հիմնականում ֆրանսերեն։ «Փարիզյան պատկերները» Վահե Քաչայի վաղ շրջանի գործերից է։ Առաջին հայացքից պատմվածքի հիմքում փարիզյան պարզ, խաղաղ պատկերներ

Նորահայտ հուշարձաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկանում ենք, որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ  են ստացել  9 պատմամշակութային կառույցներ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ. Մաշտոցի պող․ 10 հասցեի բնակելի շենքը (1956 թ.), Արարատի մարզի Մասիս

Երևան-Լայպցիգ մշակութային տարին մեկնարկեց ցուցահանդեսով

Zu Gast in Leipzig: International Print Biennale Yerevan լայնածավալ ցուցահանդեսի մեկնարկով մարտի 5-ին կազդարարվի Երևան-Լայպցիգ մշակութային տարվա բացումը: Լայպցիգի պատմական Spinnerei արվեստի համալիրում՝ Untergeschoß 14 ցուցասրահում, կներկայացվի Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հավաքածուի ընտրանին։  Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայությամբ գործող՝ «ՀայԱրտ» Արդի Արվեստի

Զավեն Բեկյան․ Մեղրահացը

 Մի ժամանակ շատ էի տարված «Կենդանիների աշխարհում» հեռուստահաղորդաշարով, հատկապես կյանքի ստորջրյա ներկայացուցիչներով, քանզի ամենաարտառոց բաներն այստեղ էի գտնում։ Օրինակ՝ ահա մի տեսակի ձուկ, որ չափազանց երկար, կտուցանման կլան ունի, որովհետև․․․ իր ուտելիքը միշտ թաքնված է լինում քարերի ու ջրիմուռների անմատչելի տեղերում, և ուրեմն

Վեհանձն Ցոլակ Ամերիկյան

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Ցոլակ Ամերիկյանի (1887-1964) ֆոնդում կան եզակի ցուցանմուշներ, որոնք հավաստում են դերասանի վեհանձնությունը։ Ցոլակ Ամերիկյանը՝ «Մոր սիրտը» ֆիլմում Տաղանդավոր դերասանը, որ իր թատերական գործունեությունը ծավալել է հիմնականում Լենինականի դրամատիկական թատրոնում և եղել սիրված հատկապես իր համաքաղաքացիներից,

Քիքե Ֆերնանդես. Ջրարջերի բնազդը

Թարգմանությունը իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի Քիքե Ֆերնանդես (Մալագա, 1992 թ.)՝ իսպանացի գրող, լրագրող։ Հրատարակել է պատմվածքների «Վարձով կյանքեր» ժողովածուն (La Discreta, 2025 թ.), տարբեր գրական մրցույթների մրցանակակիր է, ինչպես՝ MálagaCrea մրցույթ (Մալագայի քաղաքապետարան, 2024 թ.), Energheia (Quimera ամսագիր, 2019 թ.)։ Ջրարջերի բնազդը  «Ջրարջերի բնազդը»