«Պատգամ»․ բանաստեղծությունների ժողովածու` կարոտի մասին
Հոկտեմբերի 31-ին «Զանգակ» գրատանը կայացավ պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդու Պեսոայի MENSAGEM/«Պատգամ» գրքի շնորհանդեսը։ MENSAGEM-ը բանաստեղծի պորտուգալերեն գրված միակ ստեղծագործությունն է, որը հրատարակվել է նրա կենդանության օրոք՝ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին։ Գիրքը Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծություն է, «դժգույն» ներկայի քննադատություն և լուսավոր ապագայի կանխատեսում։






