«Ջոքերը» դառնում է կոմիքսների հիման վրա նկարահանված ամենաեկամտաբեր ֆիլմը

Հոակին Ֆենիքսի դերակատարմամբ թրիլերը աջ ու ձախ կոտրում է տոմսարկղերը։ Ըստ հաղորդագրությունների՝ ֆիլմից ստացած շահույթը մեկ միլիարդի հասնելու ճանապարհին է։ «Ջոքերը» էկրան է բարձրացել ավելի քան մեկ ամիս առաջ, բայց դեռ ուշադրության կենտրոնում է։ Ֆիլմը տարբեր արձագանքներ ստացավ՝ մի քանի խմբի բաժանելով անգամ

«էդ ինչ ուժ է, որ ինձ ամեն օր տանում է արվեստանոց»

Ardi.am-ը պատիվ ունի հյուրընկալելու ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին: — Վարպե՛տ, օրվա ընթացքում կա՞ որոշակի ժամանակահատված, որը պարտադիր նվիրում եք նկարելուն: Թե՞ ներքին մղումն է որոշում՝ երբ և որքան ժամանակով պիտի լինեք արվեստանոցում և ստեղծագործեք: -Ամենալավ հարցն է: Ես դրա պատասխանն ունեմ: Եթե

Քյանդովան, քարանձավային շեն Իրանում

Քյանդովանը (իմաստային թարգմանությամբ՝ փեթակավան) գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության հարավում: Սա բացառիկ քարանձավային շեն է, որտեղ մինչ օրս ապրում են մարդիկ՝ իհարկե իրենց կենցաղում որոշակի քաղաքակրթական նորամուծություններ հավելած (էլեկտրաեներգիա, ջրամատակարարում և այլն): Լեռան ստորոտին մոտ քարանձավները վերածվել են տարատեսակ կրպակների, ռեստորանային համալիրի, կենցաղային

«Տերմինատոր․ Մութ ճակատագրեր» ֆիլմի ձախողումը տոմսարկղերում

Կիբորգների մասին ֆիլմի վեցերորդ մասը չարդարացրեց վաճառքից ակնկալվող հույսերը:    Ռեժիսոր Տիմ Միլլերի «Տերմինատոր․ Մութ ճակատագրեր» ֆիլմն արժեցավ ավելի քան 185 միլիոն դոլար՝ չհաշված մարքետինգի նպատակով ծախսված տասնյակ միլիոնները։ Այն դեպքում, երբ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմն առաջին հորիզոնականում էր, Paramount Pictures-ը, որը տարածել էր

Երևանի օրերը Գյումրիում

Գյումրիում երևանյան օրեր են: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի օրերը Գյումրիում» նախագծի շրջանակում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 8-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Նոյեմբերի 9-ին Երևանի Հ.

Արամ Ալավերդյան, Սյուռի հեզության մեջ

           «Ճգնավորի քերծից աստված Ջոդ անունով գայլի հետ իջել է շեն: Ջոդը գանգատ է գնացել աստծու մոտ, թե՝ էս էլ քանիերորդ անգամ արդեն որսկանն իրեն կրակում է. Աստվա՛ծ, հոգիս առ միանգամից տար, կամ էս մարդկանց հետ իմ հարցերը լուծիր…»:            Նա իրիկունվա

Խատիա Բունիաթիշվիլիի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը

Դեկտեմբերի 23-ին Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում: Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Խատիա Բունիաթիշվիլին դաշնակահար

«Անուշը»՝ նոր մոտեցմամբ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում շարունակվում են «Անուշի» ցուցադրությունները: Առաջնախաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ ազդարարելով թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացումը: Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ Թումանյանական «Անուշը» նոր ու ինքնատիպ մոտեցմամբ բեմում է եղել նաև