Վարդան Սմբատյան․ Ցոյի պատը

Վերևում մի բան կայծկլտաց։ Տաք խավարից ճկվեց ու թրթռալով վեր խոյացավ դյուրավառ մի աղեղ, հատեց սևով ու մոխրագույնով երիզված երկնային օվկիանոսը, ապա տարածելով լուսային վիբրացիաներ` գունային հրավառություն արեց։  Նայեցի վեր, թվաց, թե երկինքը հսկա գույնզգույն, թռչող (թպրտացող) լուսային ձկներով լի ակվարիում է, որ

«Պատգամ»․ բանաստեղծությունների ժողովածու` կարոտի մասին

Հոկտեմբերի 31-ին «Զանգակ» գրատանը կայացավ պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդու Պեսոայի MENSAGEM/«Պատգամ» գրքի շնորհանդեսը։ MENSAGEM-ը բանաստեղծի պորտուգալերեն գրված միակ ստեղծագործությունն է, որը հրատարակվել է նրա կենդանության օրոք՝ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին։ Գիրքը Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծություն է, «դժգույն» ներկայի քննադատություն և լուսավոր ապագայի կանխատեսում։

Ավետիք Իսահակյան․ «Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան անելիս» 

Պատմություններ, ընթերցումներ և մտերմիկ միջավայր Իսահակյանի տան աշնանային այգում։ Հոկտեմբերի 30-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը լի էր իսահակյանասերներով։ Կիրակնօրյա անցուդարձը կապված էր համամարդկային,  ազգային բանաստեղծի ծննդյան 147-ամյակի հետ։ Իսահակյանն իր կյանքի վերջին տասը տարիները անցկացրել է այս տանը, որտեղ հյուր են եղել անվանի մարդիկ

Անդերսեն․ նոր թարգմանություն, նոր հեքիաթներ (տեսանյութ)

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացնում է Անդերսենի հեքիաթների ժողովածուն՝ Դավիթ Սամվելյանի թարգմանությամբ և խմբագրմամբ։ Ժողովածուն ներառում է 12 հեքիաթ, սկսվում է Անդերսենի գրած առաջին` «Ճարպամոմը» հեքիաթով, որը երբևէ հայերեն թարգմանված չի եղել, և առհասարակ, աշխարհում հայտնաբերվել է 2012-ին։ 12 հեքիաթներից 6-ը հայերեն հրատարակվում են

«ART OF BIG BAND»․ ներկայացնում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը

Նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին Ճարտարապետների միության դահլիճում «Երևան Ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ART OF BIG BAND  համերգային ծրագիրը: Մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու  մշակումները: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց: Նախագծի

Նոր Էդիպական կամ հոգիների վերածնման ևս մեկ՝ մտացածին տարբերակ (5)

Սկիզբը՝ այստեղ ՅԱՆՈՒՍԸ             Զսպակապեցին, դրեցին սայլակի մեջ ու տարան մի մեծ սենյակ, որտեղ ինձ պես շատերը կային. նրանց մի մասը քնած էր` նախածննդյան հիշողությունները ենթագիտակցության խոր շերտերին հանձնելու քնով, իսկ մյուսը` արդեն արթնացել, լուռ փորձում էր ընկալել նոր աշխարհը: Երբ գրավեցի տեղս,

«Երևանյան հեռանկարներ»․ ելույթ կունենան Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ քսան տարի է Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վերածվում են մեծ տոնահանդեսի: Փառատոնի աշնանային համերգաշրջանն այս անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտներ Շառլ Դյութուային և Նիկոլայ Լուգանսկուն։ Համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան: