Հայկական դրամատիկ տենորը
Ardi.am-ը զրուցել է օպերային երգիչ, աշխարհի բազմաթիվ բեմերում, որպես դրամատիկ տենոր, հաջողություններ գրանցած Արսեն Սողոմոնյանի հետ: -Արսեն, Ձեր բեմական կենսագրության մեջ վերջերս արձանագրվել է կարևոր մի իրադարձություն. Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում հանդես եք եկել Պիեռ Բեզուխովի դերով: Ի՞նչ զգացողություններ ունեք այս առումով:






