Ծննդավայր և հայրենիք ունեցող թատրոնը

Հայաստանում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հերթական հյուրախաղերն էին: Ներկայացվում էր Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» մենաներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ, դերասան Աշոտ Սիմոնյանի մատուցմամբ: Վերջինս արդեն սիրված և սպասված դերասան է հայաստանյան հանդիսատեսի համար. ամռանը նա փայլել էր

Կարինե Ռաֆայելյան, Մխացող 44-օրյան

44-օրյա պատերազմի ձգվող հետագիծը իր արտացոլումն է գտնում տարբեր նախաձեռնություններում: Այդպիսի մի նախաձեռնություն է www.Banak.info կայքի հիմնադիր Դավիթ Թորոսյանի հրատարակած «44-ի տղերքը» գիրքը: Այն ներկայացնում է 2020-ի պատերազմի մասնակից տղաներին՝ ապրող և անմահացած, որոնց հավերժացրել է Դավիթը՝ լինելով պատերազմի ամենաթեժ կետերում: Բուն մարտական

Մարմաշենը և հարակից հուշարձանները

Շիրակի մարզ այցելողներին հետաքրքրող կարևոր հուշարձաններից է Վահրամաբերդ գյուղից հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանքը:  Այն համարվում է 10-րդ դարավերջի հայ միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ կառույց: Իր ճարտարապետական հորինվածքով նման է Անիի Մայր տաճարին: Ըստ որոշ ենթադրությունների՝ այս եկեղեցին կառուցել է Անիի

«Մինասը հաղթահարել է ժամանակը»

Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռում 1982 թվականին բացվել է նկարչի թանգարանը: 1988-ի երկրաշարժից շենքն ամբողջությամբ փլուզվել է: Հիմա պահպանված է նախկին շենքի մուտքը միայն, որ գտնվում է թանգարանի նոր շենքի հարևանությամբ, իսկ կողքին կանգնեցված է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար: 2005 թվականին վերաբացվել է

Արամ Պաչյանի փոթորկոտ «Օվկիանոսում»

Այս հեղինակին ծանոթ ընթերցողը բացում է նրա հերթական գիրքը՝ որոշակի կանխատրամադրությամբ: Անծանոթը բացում ու հանկարծակիի է գալիս: Բայց սա չի նշանակում, թե ծանոթ ընթերցողին շրջանցելու են անակնկալներն ու բացահայտումները, եթե խոսքը գրող Արամ Պաչյանի մասին է:  Այս անդրադարձում ես նրա «Օվկիանոս» ժողովածուի խորություններն

Գյումրու մտորումների թատրոնը

Երեք տարվա պատմություն ունի Գյումրու մտորումների թատրոնը: Ի հեճուկս դժվար ժամանակների, երբ մշակույթը ոմանց համար դարձել է ժամանակավրեպ, խաղից դուրս մնացած երևույթ, Գյումրիում բացվել է նոր թատրոն: Գյումրվա կոլորիտին բնահատուկ շինության մեջ, 50 նստատեղ ունեցող դահլիճում, հնաոճ կահավորանքով նախասրահում հանդիսատեսը հենց առաջին պահից

   «Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում»    

Բանաստեղծ Արտակ Համբարձումյանը, ապրելով ընդամենը 32 տարի, թողել է արժեքավոր, ինքնատիպ գրական ժառանգություն, որի մասին խոսել ու խոսում են բազմաթիվ գրականագետներ, գրողներ: Այս հրապարակումը նպատակ ունի ևս մեկ անգամ ընթերցողին հիշեցնել տաղանդավոր բանաստեղծի մասին, ևս մեկ հայացք նետել նրա խոհական, զգացմունքային, խորախորհուրդ պոեզիային:

Կարինե Ռաֆայելյան․ Պետպատվերով՝ Դրախտ

Շաբաթներ շարունակ հետս ինչ-որ կասկածելի բան էր կատարվում, ինքնազգացողությունս վատացել էր այնքան, որ ստիպված էի ամենահուսալի բժշկիս՝ Աստծուն (որ ասում եմ Աստված՝ Գրիգոր Նարեկացուն էլ հետը հասկացեք) մի քիչ հանգիստ թողնել ու ապավինել հռչակավոր մի բժշկի: Նա որոշ զննումներից հետո եզրակացրել էր, որ