Տանգո մենության համար

Կինը գեշ չէր, բայց ոչ ոք չցանկացավ պարել հետը․ Քոհենը պտտեցնում էր բոլոր «գեղեցիկ» կանանց  և տղամարդկանց, մի քանի լուսանկարիչներ իրար հրելով վազվզում էին, փորձում որսալ լավագույն պարողներին, տեսախցիկների ոսպնյակները քրտնել էին, սրահում տոթ էր, բայց  կինը դողում էր, կրծքի տակ մի բան

Վիլյամ Սարոյան. Մեծ ծառի գալուստը

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը                                                                    Խոհածումներ էլեկտրական լամպի լույսի ներքո, ժամացույցի տկտկոցը հունվարյան գիշերվա մեջ և մունջ ռադիոյի հաստատությունը քառասունվեց ջազ-խմբերի, շանսոնիեների, վալսերի, տանգոների հետ՝ խուլ զառանցանք. ա՜խ, ախորժելի ծխախոտ, սրընթաց նժույգ, որ ցատկում է առ անմտություն, արագ, պարապության միջով, գալիք մահվան ցանկալի համը,

 Գերմարդու հայրենիք Գերմանիան-2 (ուղեգրություն)

Սկիզբը՝ այստեղ Մյունխենյան միրաժ (մաս II) Ճանապարհին լուսացավ։ Գնացքն այնքան արագ է ընթանում, այնքան արագ են փոխվում տեսարանները, որ դժվարանում եմ կենտրոնանալ որևէ մտքի վրա, իսկ պատուհանից դուրս չնայել չի ստացվում։ Կարճատև կանգառների ընթացքում վագոն մտնող մարդիկ բարևում են, ժպտում ու տեղավորվում. երևի սովորություն

Ցիկլիկ փսիխոզ կամ լաբիրինթոս մեկ գավաթում

(Վերամշակված հատվածներ «հանգուցյալ» փսիխոպատի օրագրից)      «Անթույլատրելի համարվեց, որ տունը  բաղկացած լինի մեկ սենյակից և մղոնների երկարություն ունեցող միջանցքներից»:    Խորխե Լուիս Բորխես                                                                                                                                                                          ԿՐՈՆԱ -ՀՈԳԵՎՈՐ ՓՍԻԽՈԶԿԱՄԿՐԿՆՎՈՂ ՏԱԳՆԱՊ ՆԱՐԵԿԱՑՈՒՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ                Թող իմ իսկ գործած մեղքերը սուրսայր գեղարդներ դառնան ու խողխողեն ինձ, կամ

Գերմարդու հայրենիք Գերմանիան (ուղեգրություն)

Սուրբ ծնունդը Հռենոսի ափին (մաս I)  Անձրևաբեր ամպերը կախված են օտար քաղաքի վրա. տեղումներ չկան, օդը մինչև ուղնուծուծը խոնավ է, բայց զուսպ, չի հեղեղում։ Օդանավակայանի կիսադատարկ սրահում եմ` անինտերնետ, անորոշ, ցանկալի նպատակակետից 13 կիլոմետր հեռվում. անհասկանալի նշումներով էլեկտրագնացքի տոմս գնեցի` երանիով հիշելով կանխիկով

Զավեն Բեկյան․ Դիմանկարներ (3)

Սկիզբը՝ այստեղ 7․ Փարաջանովի մասին   Անցյալ դարի 78 կամ  79 թվականն էր։ Իմ ծննդավայր Արդվի գյուղում Փարաջանովն իր «Նռան գույնի» մի քանի տեսարաններն էր նկարահանում։ Իրարանցում էր, համագյուղացիներով բան ու գործ թողած, հավաքված նայում էինք։ Դպրոցական էի՝ ութերորդ դասարան։ Ֆիլմի տնտեսական հարցերով պաշտոնյան՝

Զավեն Բեկյան․ Դիմանկարներ (2)

Սկիզբը՝ այստեղ 5. ՀՐԱՆՏ    ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ինչպե՞ս եմ ծանոթացել նրա հետ։ «Նոր Դար» ամսագրում երեք-չորս կարճ պատմվածք էի տպագրել։ Հավանության խոսքեր շատ լսեցի, ասում էին, թե արձակիս փորձերն իմ բանաստեղծություններից ավելի լավն են։ Չգիտեմ։ Գրողների միությունում Ֆելիքս Մելոյանի հետ մոտենում էին վերջինիս սենյակին, պիտի

Գայտո Գազդանով. Վիշապը

Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի Ես ապրում էի այդժամ Julie փողոցում. Փարիզում ձմեռ էր, աղոտ աղջամուղջը երերում էր օդում, ջրակաթիլները զրնգում էին կղմինդրի վրա, տրամվայի աղմուկը մոտենում էր և ստիպում ապակիներին դղրդալ և հետզհետե թաղվում էր մշուշի և տարածության մեջ, այն լքում էր սենյակս, և