«Շատ արվեստ» խորագրով համերգին ելույթ կունենա ավելի քան 230 մասնակից

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Շատ արվեստ» խորագրով համերգը։ Կազմակերպիչներն են Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը և Քալաշյան պարարվեստի դպրոցը։  Երաժշտական, պարային համարներ, յուրահատուկ բեմադրություններ, հատուկ հյուրեր։ Միջոցառմանը կմասնակցեն և ելույթներով հանդես կգան Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան

Ավարտվեց Վանաձորի թատրոնի «Հարց դերասանին» նախագիծը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ավարտվեց երկու փուլից բաղկացած «Հարց դերասանին» նախագիծը: Ծրագրի նպատակը դպրոցականներին թատրոնին մոտեցնելը, դերասաններին, ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելն էր: Ինչպես նշում է նախագծի հեղինակ, թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը՝ նախագծի առաջին փուլին մասնակցել

Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի հոբելյանական հյուրախաղերը Վրաստանում

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս.թ դեկտեմբերի 2-ին և 3-ին նախաձեռնել է համերգային հյուրախաղեր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անսամբլի երկարամյա գործունեության ընթացքում հարևան երկրում տասնյակ համերգներ են տեղի ունեցել

«Վերածննդի 10 հանճարներ» միջազգային նախագիծը` Երևանում

Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Ժամանակակից արվեստի թանգարաանում  (Երևան, Մաշտոցի 7) կբացվի «Վերածննդի 10 հանճարներ» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 15-ը:  Ցուցահանդեսին կներկայացվեն Վերածննդի դարաշրջանի  (Վաղ, Բարձր, Ուշ) իտալացի 10 աշխարհահռչակ նկարիչներիչները՝ Բոտիչելլի, Բելլինի, Դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել, Ջորջոնե, Վենետո, Տիցիան,  Տինտորետտո,

Հարուն Ֆարոկիի ֆիլմերի ռետրոսպեկտիվը՝ Երևանում

Դեկտեմբերի 1-9-ը Կինոգետ Անդրեյ Կարտաշովը, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն և Երևանի «Գյոթե» կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում (Երևան, Տերյան 72) ներկայացնում են անվանի գերմանական ռեժիսոր Հարուն Ֆարոկիի ռետրոսպեկտիվ ծրագիրը, որի ցուցադրությունները տեղի կունենան դեկտեմբերի 1-ին, 2-ին, 8-ին ու 9-ին՝ ժամը 19։00-ին։ Բոլոր

«Կարեն Պետրոսյան. սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրությունը՝ Գաֆէսճեանում

2022 թվականի նոյեմբերի 24-ին`ժամը 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Ցուցասրահ Մեկում» կկայանա «ԿարենՊետրոսյան.սկիզբ, վերջ, սկիզբ» ցուցադրության հանդիսավոր բացումը (մուտքը հրավիրատոմսերով)։ Կանադաբնակ հայազգի արվեստագետ Կարեն Պետրոսյանն (ծնվ. 1952 թ.) իր արվեստում արդեն մի քանի տասնամյակ ուսումնասիրում է մարդու և բնության հարաբերությունները տարբեր հարթություններում՝ կենսաբանական,

Yerevan Jazz Fest փառատոնը կմեկնարկի Ջուդիթ Հիլի մենահամերգով

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է Yerevan Jazz Fest միջազգային 8-րդ փառատոնը։ Նոյեմբերի 15-ին, ժամը 19:30-ին «Արամ  Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Գրեմմիի դափնեկիր, վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգը։ Կազդարարվի քաղաքամայր Երևանի ջազային փառատոնը։

«ART OF BIG BAND»․ ներկայացնում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը

Նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին Ճարտարապետների միության դահլիճում «Երևան Ջազ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ART OF BIG BAND  համերգային ծրագիրը: Մեծ ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան և հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու  մշակումները: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց: Նախագծի