Լուսանկարչի արվեստանոց․ Էմին Արիստակեսյան

Ardi.am-ի զրուցակիցը լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն է: — Լո՞ւյս, թե՞ ստվեր․․․ — Կարծում եմ՝ թե՛ լուսանկարչության մեջ, թե՛ կյանքում ամենաճիշտը հավասարակշռությունն է, ու տվյալ դեպքում չի կարելի առանձնացնել լույսը կամ ստվերը, քանի որ մեկը իմաստավորում է մյուսին։ Պետք է լինի լույսի- ստվերի ճիշտ հավասարակշռություն,

Ալբոմը մի «կումն» է այն ամենի, ինչ տեսել եմ և զգացել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լուսանկարիչ-դիզայներ Ելենա Առաքելովայի «Մի կում հայրենիք» գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Գրքի առաջաբանում հեղինակը գրում է․ «Բնության հրաշագործ վրձինը և մարդու ստեղծարար միտքը շռայլ են գտնվել Հայոց աշխարհի նկատմամբ։ Գրքում ներկայացված է լուսանկարների հավաքածու, որը կպարուրի ձեր հոգին հայրենի հողի ջերմությամբ,

Ով ով է մահվան պատի առջև

(Խոսքի դրամատուրգիա՝ մեկ գործողությամբ)                                        Նվիրվում է Նորայր Մարտիրոսյանին ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ Սիմոն Երևանցի – պատմության պրոֆեսոր Հուդա Նազար Կին Ռոբ Ծաղրածու Դահիճ Հեղինակն այս խաղը սկսեց գրել իր ցանկությանը հակառակ և կանգ առավ յոթ գործող անձանց վրա, որոնց նմանները հազար ու մեկ են,

Դանիլովի սև-սպիտակ աշխարհը

«Թեքեյան Կենտրոն»-ում բացվել է Վիկտոր Դանիլովի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը։ Լուսանկարները սև-սպիտակ են։ Խորագիրն է «Արվեստը՝ հանուն խաղաղության»։ Պատկերները քաղաքային են։ Հիմնականում՝ նյույորքյան։ Ձյունածածկ մեքենաներ, շենքեր, ծառեր, մետաղական կամուրջ և այլ կառույցներ, բակում թղթախաղ ու շախմատ խաղացող պապիկներ,  փողոցում կայանած հեծանիվ, որտեղ կայանել չի

Նարեկ Հախնազարյանը հանդես կգա մենահամերգով

Տևական դադարից հետո աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա սպասված մենահամերգով։ Մայիսի 1-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա թավջութակահարի մենահամերգը։  «Հայ հանդիսատեսի հետ յուրաքանչյուր հանդիպում սպասված է և հույզերով լի։ Չնայած վերջին տարիներին որպես մենակատար ելույթ եմ ունեցել տարբեր նվագախմբերի հետ,

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(29-րդ թողարկում) Սովորություն դարձնենք գործածել օտար բառերի հայերեն համարժեքները, շրջանառենք դրանք, որ մեր խոսքում ամրանան և բնականորեն դուրս մղեն օտար բառերը։ Հայերենը մեզ տալիս է բազում հնարավորություններ. մնում է միայն ընդունել ու օգտվել մեր լեզվի անսպառ գանձարանից՝ նպաստելով, որ այն ժամանակին համահունչ զարգանա։

Հաղորդակցություն հանդիպման կամ մի կանխամտածված սպանության արձանագրություն

Հաղորդակցություններ շարքից  Կեսգիշերային խավարն ու լռությունը ճեղքող-երկփեղկող, դրանում մի այլ տարածություն-ժամանակ բացող մեղեդու ձայնային ալիքներին ելևեջելով, մարմնական բոլոր զգացողություններն իր ներքին նուրբ նյութին ենթարկած` թեև նստած էր առաձգականությունը կորցրած զսպանակներով երեսնամյա բազկաթոռին, սակայն այնքան էր օտարված նյութական աշխարհից, այնքան էր տրված վերբանականին, որ

Marvel-ի կինոտիեզերքում Հայոց ցեղասպանությունը հաստատված փաստ է

Musk Factor-ն արշավ է սկսել՝ ի աջակցություն հոլիվուդյան ճանաչված դերասան Օսկար Այզեքի Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի վարկանիշի վերականգնման՝ IMDB հեղինակավոր հարթակում։ Marvel-ի կինոտիեզերքում Հայոց ցեղասպանությունը հաստատված փաստ է․ ընկերության Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի առաջին էպիզոդում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Էպիզոդի այդ հիշատակումից առաջ IMDB-ում սերիալի վարկանիշն ավելի բարձր